Ձեռք են բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողին
Fri, 24 Jul 2026 12:00:56 +0400
Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է, որ ձեռք է բերել Դորտմունդի «Բոռուսիայի» հարձակվող Քարիմ Ադեյեմիին։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի սոցկայքի էջում հրապարակված հայտարարությունից։ Կատալոնացիների հետ Ադեյեմին ստորագրել է պայմանագիր, որը գործելու է մինչեւ 2031 թվականը։ Ադեյեմին ծնվել է Մյունխենում 2002 թվականին՝ նիգերիացու եւ ռումինուհու ընտանիքում։ Նա 24 տարեկան է։ Այս տարվա Գերմանիայի առաջնությանը աչքի է ընկել յոթ գոլերով եւ չորս գոլային փոխանցմամբ։ Նաեւ՝ ՉԼ շրջանակում երեք գոլ եւ երկու արդյունավետ փոխանցում կա նրա հաշվին։