Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Ձեռք են բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողին

Ձեռք են բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողին

Fri, 24 Jul 2026 12:00:56 +0400


Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է, որ ձեռք է բերել Դորտմունդի «Բոռուսիայի» հարձակվող Քարիմ Ադեյեմիին։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի սոցկայքի էջում հրապարակված հայտարարությունից։ Կատալոնացիների հետ Ադեյեմին ստորագրել է պայմանագիր, որը գործելու է մինչեւ 2031 թվականը։ Ադեյեմին ծնվել է Մյունխենում 2002 թվականին՝ նիգերիացու եւ ռումինուհու ընտանիքում։ Նա 24 տարեկան է։ Այս տարվա Գերմանիայի առաջնությանը աչքի է ընկել յոթ գոլերով եւ չորս գոլային փոխանցմամբ։ Նաեւ՝ ՉԼ շրջանակում երեք գոլ եւ երկու արդյունավետ փոխանցում կա նրա հաշվին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39 …