Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Չեն համաձայնել փոխհատուցում վճարել Իրանին

Չեն համաձայնել փոխհատուցում վճարել Իրանին

Fri, 24 Jul 2026 12:30:56 +0400


Ամերիկյան կողմը բանակցությունների ընթացքում չի համաձայնել փոխհատուցում վճարել Իրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։ «Սակայն նրանք հասկացել են, որ առանց Իրանի դիրքորոշման հաշվառման՝ կապված փոխհատուցման վճարման հետ, որեւէ համաձայնություն չի կարող գոյանալ։ Դրա համար էլ, փոխելով ձեւը եւ անվանումը, նրանք դա ներկայացրել են որպես վերականգնման պլան՝ հիմնադրամ, որը ունենալու է 300 միլիարդ դոլար։ Ես չեմ հավաստիացնում, թե այդ պլանը կյանքի կոչվելու է, թե՝ ոչ»,- ասված է Արաղչու հայտարարության մեջ։

Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է նաեւ, որ նույնիսկ եթե վերջնական համաձայնություն կայանա, ինչպես այլ շատ դեպքերում է եղել, քանի դեռ ամեն բան համաձայնեցված չէ, առաջանալու են բազմաթիվ հարցեր, տարաձայնություններ, վիճարկումներ ու խնդիրներ։ Արաղչին շեշտել է, որ նախատեսված ֆոնդի գումարը համարժեք է փոխհատուցման գումարի չափին՝ 300 միլիարդ դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինն ու Փաշինյանը համաձայնել են

Պուտինն ու Փաշինյանը համաձայնել են Wed, 16 Sep 2026 19:36:50 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը …