Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով
Sat, 21 Nov 2026 00:30:45 +0400

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո արած իր հայտարարությունների մեջ մի ուշագրավ միտք է արտահայտել, որը կարելի է համարել նշանային՝ այսօրվա աշխարհում արժեքային որոշ սահմանների հետ կապված։ Նախագահ Պուտինը ասել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է վերջինիս՝ Նոբելյան մրցանակի առաջադրման հարցը։ Ընդ որում այդ քննարկումը եղել է կեսկատակ, կեսլուրջ։ Ռուսական «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հարցին ի պատասխան՝ նախագահ Պուըտինն ասել է․ «Ես չգիտեմ, արդյոք Նոբե,յան Խաղաղության մրցանակն իրենից որեւէ արժեք ներկայացնում է թե ոչ։ Հատկապես, որ իմ կարծիքով, օրինակներ են եղել, երբ որոշումներ են կայացվել, թե այդ մրցանակը ում շնորհեն՝ ակնհայտ քաղաքական նպատակներից ելնելով եւ ոչ թե իրականում խաղաղության հասնելու կամ դրա ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար։ Չգիտեմ ներկայումս առհասարակ արժե արդյոք դրա համար պայքարել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր