Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Իրանին նոր հարվածներ հասցնելու մտքից չի հրաժարվում

Իրանին նոր հարվածներ հասցնելու մտքից չի հրաժարվում

Mon, 23 Nov 2026 09:30:58 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Ամանորից հետո Իրանին հարվածներ հասցնելու հրաման տալ, եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել: Այս մասին հայտնել Է Fox News-ը վկայակոչելով ամերիկացի առաջնորդի մեկնաբանությունը։
Հեռուստաալիքին տված մեկնաբանություններում ամերիկացի առաջնորդը իրանցի բանակցողներին մեղադրել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունների ձգձգման և էսկալացիայի շարունակման մեջ:
«Հիմա նրանք ավելի ագրեսիվ են, քան ընտրություններից առաջ։ Նրանք անընդհատ խոսում են, այն ամենը, ինչ անում են, միայն խոսում են»,- նշել Է Թրամփը։

Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է փորձագիտական մակարդակով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ Հորմուզի նեղուցի բացման և «լավ, արժանապատիվ և ամուր համաձայնության» ձգտման շուրջ: Նախարարն ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր են գործընթացին ԱՄՆ-ի «անկեղծ նվիրվածության» և Իրանի կոնկրետ պահանջների կատարման դեպքում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին Fri, 06 Nov 2026 13:30:47 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով