Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ

Fri, 06 Nov 2026 17:35:19 +0400


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21․35-ին, Մասիսի բնակչուհուց ստացվել է հաղորդում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, փայտով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մեկնել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ձեռնարկել համապատասխան միջոցներ, և ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 25 օր ժամկետով։

Սրան զուգահեռ համայնքային ոստիկանները ստացել են նաև տեղեկություն, որ տղամարդը նաև աճեցրել է կանեփ, որից ստացված մարիխուանան պահել է տանը։

Տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել են կանեփի չորացված-մանրացված զանգվածով լցված ապակե տարաներ, տոպրակներ ու ստվարաթղթե փաթեթ։

Զանգվածների ընդհանուր քաշը կազմել է մոտ 2,5 կիլոգրամ։

Հանգամանքները պարզվում են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Wed, 28 Oct 2026 21:23:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով