Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Նախագահի թեկնածուն խոստանում է դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից

Նախագահի թեկնածուն խոստանում է դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից

Mon, 09 Nov 2026 18:00:27 +0400


Ֆրանսիայում 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Ժան-Լյուք Մելանշոնը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից։ Այս մասին նա հայտարարել է՝ նախընտրական իր ծրագիրը Փարիզի մերձակայքում գտնվում Լա-Բուրժե քաղաքում ներկայացնելու ժամանակ։

Նա հայտարարել է, որ Ֆրանսիան անելիք չունի ՆԱՏՕ-ում եւ ամերիկյան պատերազմներում։ Ձախական քաղաքական ուժերի թեկնածուն նաեւ խոստացել է, որ իր նախագահության օրոք Փարիզն ակտիվորեն մասնակցելու է սպառազինությունների, առաջնահերթորեն՝ միջուկային սպառազինությունների կրճատման բանակցություններում։ Ընտրողները գոհունակությամբ են ընդունել Մելանշոնի այդ հայտարարությունը։ Համաձայն սոցհարցումների, Մելանշոնն ու աջական «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը դառնալու են 27 թվականի մայիսի երկուսին կայանալիք նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլի ֆավորիտ թեկնածուները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․ Tue, 03 Nov 2026 16:45:52 +0400 Ընդունենք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով