Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար

Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար

Thu, 25 Jun 2026 15:40:22 +0400


Ըստ Նախագահ Թրամփի «Truth Social» սոցիալական ցանցում արված գրառման՝ տեղի ունեցած կրկնակի քվեարկության ընթացքում ԱՄՆ Սենատը փոխել է դիրքորոշումը: Սենատը հետ է կանչել իր որոշումը, որով կոչ էր արվում ԱՄՆ նախագահին դուրս բերել ամերիկյան զորքերն Իրանի շրջակայքից։

Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի։
Սենատորներ Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին փոխեցին իրենց դիրքորոշումը։

Գլխավոր պատճառներից մեկն իմ կարծիքով հետևայլն է.

Միացյալ Նահանգներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ դուրս գալ Պարսից ծոցից։ Որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական հզորության հիմքերից մեկն այն է, որ աշխարհում նավթի առևտուրը կատարվում է ԱՄՆ դոլարով։ Հատկապես, երբ դրանք արվում են ոչ թե վիրտուալ դրամական միջոցներով են, այլ իրական վճարումներով:

Եթե Միացյալ Նահանգները լքեն ծոցը, դա կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցում, որտեղ գտնվում են աշխարհի նավթային պաշարների զգալի մասը, նավթի առևտուրը ժամանակի ընթացքում կսկսի իրականացվել այլ արժույթներով՝ յուանով, ռուփիով, եվրոյով և այլ արժույթներով։

Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար։

Արտակ Զաքարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայոց պատմության մեջ չի եղել նման ղեկավար, որ այս աստիճան ատի այլախոհությունը

«Հրապարակ». Հայոց պատմության մեջ չի եղել նման ղեկավար, որ այս աստիճան ատի այլախոհությունը Fri, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով