Ռուսական դիզելի մատակարարումները կարող են կրճատվել
Mon, 23 Nov 2026 22:11:55 +0400

Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանի նավթավերամշակման մի շարք գործարաններում արտահերթ նորոգումներ են ընթանում։ Դրա հետևանքով Կենտրոնական Ասիա ձմեռային դիզելի մատակարարումները կարող են կրճատվել, գնահատում է էներգետիկ շուկան ուսումնասիրող Argus գործակալությունը։
Առավել խոցելի են Ղրղզստանն ու Տաջիկստանը․ վերլուծաբան Վիկտորյա Տրիֆոնովայի խոսքով՝ այդ երկրների վառելիքի ներմուծման մեջ Ռուսաստանի բաժինը հասնում է մինչև 91 տոկոսի։ Կուտակված պաշարներն ու այլ երկրներից գնումները կարող են մեղմել մատակարարումների հնարավոր կրճատման հետևանքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր