Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Փաշինյանին բանան են բերել

Փաշինյանին բանան են բերել

Wed, 18 Nov 2026 13:21:11 +0400


Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Մարտական եղբայրություն միաբանություն-Ազգային հեղափոխություն» կուսակցության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անսովոր նվեր էին պատրաստել։

Ակցիայի մասնակիցները խորհրդարանի տարածքում գտնվող Փաշինյանին փոխանցելու նպատակով միրգ՝ մասնավորապես բանաններ էին բերել։

Կուսակցության անդամ Մասիս Շիրոյանը հայտարարեց, որ անակնկալ ունեն վարչապետի համար՝ նշելով, որ բանաններից մեկը նախատեսված է ուտելու, իսկ մյուսի նշանակությունը թողնելով յուրաքանչյուրի մեկնաբանությանը։

Շիրոյանը բանանները թողեց ԱԺ ցանկապատի մոտ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները դրանք կփոխանցեն Նիկոլ Փաշինյանին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ»

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ» Wed, 11 Nov 2026 08:20:16 +0400 «Ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով