Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացվի

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացվի

Fri, 24 Jul 2026 16:45:18 +0400


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:

Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

Նկատի ունենալով, որ արձանագրված դեպքի մասին Տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել:

Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը և առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում Sat, 26 Sep 2026…

28 րոպե ago

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի Sat, 26 Sep 2026 17:00:24 +0400 Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Թիմուր…

43 րոպե ago

Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը

Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը Sat, 26 Sep 2026 16:45:40 +0400 Այսօր հերոսության խորհրդանիշ…

58 րոպե ago

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Sat, 26 Sep 2026 16:30:46 +0400…

1 ժամ ago

ՀԱԵ «բարենորոգման» տրամաբանությունը

ՀԱԵ «բարենորոգման» տրամաբանությունը Sat, 26 Sep 2026 16:15:16 +0400 Սեպտեմբերի 24-ին վարչապետի հանձնարարությամբ կազմված եւ…

1 ժամ ago

Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ բանակցելու գլխավոր պայմանը

Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ բանակցելու գլխավոր պայմանը Sat, 26 Sep 2026 16:00:06 +0400 Իրանի…

2 ժամ ago