Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը

Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը

Sat, 26 Sep 2026 16:45:40 +0400


Այսօր հերոսության խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գնաց քաղաքապետարան։ Գնաց՝ ոչ թե ինչ-որ մեկից լավություն խնդրելու։ Գնաց իր որդու հիշատակի, իր ընտանիքի արժանապատվության և հանրության բարձրացրած պահանջի հետևից․ «Հանդիպեցի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ։ Ստացա անհրաժեշտ պարզաբանումներ, ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո համապատասխան որոշում կկայացվի»։
Բայց այստեղ մի կարևոր բան կա։

Հանրային պահանջը չի կարելի կիսատ թողնել։ Եթե այսօր պահանջում ենք, վաղը պետք է հիշեցնենք, մյուս օրը՝ նորից պահանջենք, մինչև ստանանք հստակ պատասխան և տեսնենք արդյունքը։ Որովհետև այս իշխանությունն աշխատում է հանրության գիտակցության վրա ու ամեն օր նախորդ օրվանից ավելի սոսկալի քայլեր է կատարում։ Հերոսի հայրը գրում է․ «Վերջնական պատասխանը ստանալուց հետո անպայման կտեղեկացնեմ մամուլին և բոլոր մտահոգ հայրենակիցներին։ Իսկ մինչ այդ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին հերոսի և նրա ընտանիքի կողքին են։ Ձեր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հրապարակումը, յուրաքանչյուր աջակցությունը մեզ ուժ է տվել։ Շնորհակալ եմ, որ կաք»։

Վերջին տարիներին իշխանությունը շատ հարցերում իրեն թույլ է տվել ավելի ու ավելի առաջ գնալ։ Բայց իշխանության լկտիության պատճառը միայն իշխանությունը չէ։ Դրա մյուս կողմում հաճախ մեր՝ հանրության լռությունն ու կիսատ թողած պահանջներն են։ Երբ հանրությունը պահանջում է ու հետո հոգնում, լռում, իշխանությունը մտածում է է, որ կարելի է սպասել՝ մինչև հանրությունը մոռանա։

Այս անգամ չմոռանանք։ Ոչ միայն Ալբերտի, այլ մեր բոլոր հերոսների ինչ որ մեկի ձեռքով ջնջվող կենսագրությունները չմոռանանք։ Չթողնենք, որ որևէ մեկի ձեռքով ջնջվեն, փոխվեն կամ մոռացության մատնվեն նրանց կենսագրության էջերը։ Հերոսի նկարի վերականգնումը ոչ թե մեկ ընտանիքի անձնական խնդիրը պետք է մնա, այլ հանրային պահանջ։ Եվ ինչպես հերոսի հայրն է ասում․ «Եվ այդ պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի»։
Ոչ աղմուկի համար։
Ոչ մեկին նեղացնելու համար։
Այլ որովհետև երբ խոսքը հերոսի հիշատակի մասին է, կիսատ թողնելու իրավունք պարզապես չունենք։ Հայի ոգին կոտրելու իրավունք չունենք։ Բոլոր պատճառաբանությունները սին են։ Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

4 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

4 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

5 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago