Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում

Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում

Fri, 24 Jul 2026 19:25:10 +0400


Երեկ գրել էինք, որ Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է եղել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։

Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, մեր տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, եւ քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այսօր զրուցեցինք Վազգեն Աբգարյանի պաշտպան Մանուկ Կարապետյանի հետ, մեզ ասաց` իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, դրա հետ առնչություն չունի.

«Էդ ի՞նչ են քննություն արել, որ պարզել են` 2 տարի առաջ հանձնված գործով փակ ծրարի միջից հափշտակություն է արել։ Պարոն Աբգարյանը, ծրարի մեջ ծրար չի դրել, մի անգամ փաթեթավորվել էլ, հետո այն հանձնվել է ՔԿ-ի այլ ստորաբաժանման։ Ո՞ւր է գնացել, քանի՞ հոգու մոտով է անցել, նախաքննության ժամանակ ուշադրություն չի դարձվել։ Ծրարը նա հանձնել է ամբողջական վիճակում։ Իմաստ էլ չունի 500 դոլարը..էն չի այդ գումարը, որի տակ գիտակից քննիչը կմտնի»։

Քրեական վարույթից առաջ է Վազգեն Աբգարյանը դուրս եկել ՔԿ-ից` տեղափոխվելով մասնավոր ոլորտ։ Ըստ փաստաբանի` ՔԿ-ի հետ իր պաշտպանյալը կոնֆլիկտ չի ունեցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին Sat, 07 Nov 2026 12:30:51 +0400 Պարագվայի Սենատը միաձայն քվեարկել է նախագահ…

5 րոպե ago

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի…

20 րոպե ago

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը Sat, 07 Nov 2026 12:08:22 +0400 Oragir.News-ը հայտնում է, որ…

28 րոպե ago

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել Sat, 07 Nov 2026 12:00:41 +0400 ՄԱԿ-ի Միջազգային…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե միակ սեփականատերն ինքն է, յուրացման մասին խոսելն ավելորդ է

«Հրապարակ»․ Եթե միակ սեփականատերն ինքն է, յուրացման մասին խոսելն ավելորդ է Sat, 07 Nov 2026…

50 րոպե ago

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400 Հայաստան կատարած…

1 ժամ ago