Հարսնաքույրը հարսանիքի ընթացքում հաշմանդամ է դարձել

Հարսնաքույրը հարսանիքի ընթացքում հաշմանդամ է դարձել

Fri, 24 Jul 2026 23:00:02 +0400


Չինաստանում 20-ամյա Չժան ազգանունով երիտասարդ աղջիկը ծանր վնասվածք է ստացել ընկերուհու հարսանեկան ավանդական «զվարճանքներից» մեկի հետևանքով և, ըստ հրապարակումների, հաշմանդամ դարձել։ Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը։

Չժանը տոնակատարությանը մասնակցում էր որպես հարսնաքույր։ Տեղի որոշ ավանդույթների համաձայն՝ հարսանիքի օրը հյուրերը զանազան խաղերի ու կատակների միջոցով «փորձության են ենթարկում» նորապսակներին և հարսնաքույրերին՝ հավատալով, թե դա կվանի չար ոգիներին ու բարեհաջող ընթացք կապահովի։

Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում աղջիկը հայտնվել է մի սենյակում, որտեղ գտնվում էին մոտ տասը տղամարդիկ՝ հիմնականում փեսայի ընկերները։ Չնայած նա փորձել է թաքնվել, տղամարդկանցից մեկը նրան դուրս է բերել սենյակից և առաջարկել մյուսներին սավանի օգնությամբ նրան օդ նետել։

Փեսայի մորաքույրը, նկատելով տեղի ունեցողը, հորդորել է ներկաներին լինել ավելի զգույշ, սակայն նրա զգուշացումն անտեսվել է։

Առաջին նետումից հետո աղջկան հաջողվել է անվտանգ բռնել, սակայն երկրորդ անգամ նա ընկել է հատակին՝ ստանալով ողնաշարի ծանր վնասվածք։ Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են գոտկային ողի կոտրվածք։

Ինչպես հայտնում է աղբյուրը, Չժանը դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ինչպես նորապսակների, այնպես էլ միջադեպին մասնակցություն ունեցած անձանց դեմ։ Դատարանի որոշմամբ՝ նրանք պարտավորվել են տուժածին վճարել շուրջ 230 հազար յուան փոխհատուցում՝ պատճառված վնասի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը

Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը Wed, 11 Nov 2026 23:00:18…

20 րոպե ago

Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում

Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում Wed, 11 Nov 2026 22:45:09 +0400 Պակիստանը ցնցված…

35 րոպե ago

Այժմ ո՞ւր է մեկնում Փաշինյանը

Այժմ ո՞ւր է մեկնում Փաշինյանը Wed, 11 Nov 2026 22:40:59 +0400 Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն…

39 րոպե ago

Սոսեդովի մահը հարցեր է առաջացրել․ Քննչական կոմիտեի նախագահը պահանջել է զեկույց

Սոսեդովի մահը հարցեր է առաջացրել․ Քննչական կոմիտեի նախագահը պահանջել է զեկույց Wed, 11 Nov 2026…

50 րոպե ago

Ջրարջերի կատաղության բռնկում Նյու-Յորքում

Ջրարջերի կատաղության բռնկում Նյու-Յորքում Wed, 11 Nov 2026 22:00:57 +0400 Նյու-Յորքում ջրարջերի կատաղության բռնկում է…

1 ժամ ago

Ի՞նչ է այրվում Էրեբունի մոլի հարևանությամբ. Հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Ի՞նչ է այրվում Էրեբունի մոլի հարևանությամբ. Հրդեհը դեռ չի հաջողվում մարել Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago