Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներով

Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներով

Sat, 25 Jul 2026 15:15:54 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լյովա Բանդուրյանի և նրա հետ նույն գործով անցնող Միսաք Փաշիկյանի վերաբերյալ դատավճռի վերդիկտը։
Դատարանը Միսաք Փաշիկյանին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն մասամբ՝ մի շարք մեղադրանքներով արդարացնելով։

Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բանդուրյանը, Միսաք Փաշիկյանի, Դ. Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև նշված անձանց հետ համատեղ հարվածներ հասցնելով Էդ. Աֆյանին՝ վերջինիս առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Դատարանը, սակայն, Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝։ Մինչդեռ Միսաք Փաշիկյանը, ըստ գործի նյութերի, ճանաչվել է Արսեն Աֆյանի սպանությունը կատարած անձը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի վիճաբանության հետեւանքով կրակոցներ հնչեցին եւ սպանվեց Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում եւ հայտնաբերվեց այդ սպանության արդյունքում։

Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի, իսկ անցած օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, տնային կալանքն էլ վերացրեց` կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք: Բայց մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել էր տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին բաց էր թողել։ Այժմ Փաշիկյանը կալանավայրում, Բանդուրյանը՝ ազատության մեջ։ Օգոստոսին դատարանը կհրապարակի մեղադրյալների վերաբերյալ պատժաչափերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը Mon, 09 Nov 2026 13:00:12 +0400 Հայաստանը վստահեցրել…

15 րոպե ago

Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը

Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը Mon, 09 Nov 2026 12:57:53 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

17 րոպե ago

Եռաբլուրը ստեղծած անձը` մեր թշնամին, չի կարող ՀՀ Սահմանադրությունը որոշել, դա դավաճանություն ա

Եռաբլուրը ստեղծած անձը` մեր թշնամին, չի կարող ՀՀ Սահմանադրությունը որոշել, դա դավաճանություն ա Mon, 09…

21 րոպե ago

Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք

Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք Mon, 09 Nov 2026 12:52:45 +0400 Արցախյան…

22 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» Եռաբլուրում է

«Ուժեղ Հայաստանը» Եռաբլուրում է Mon, 09 Nov 2026 12:46:00 +0400 Latest news from Հրապարակ ©…

29 րոպե ago

ՀՀ-ում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, ոչ թե Ալիևի պահանջներով ձևավորված փաստաթուղթ

ՀՀ-ում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, ոչ թե Ալիևի պահանջներով ձևավորված փաստաթուղթ Mon, 09…

33 րոպե ago