«Շատ ծիծաղի վերջը լացն է»

«Շատ ծիծաղի վերջը լացն է»

Sat, 25 Jul 2026 16:45:25 +0400


Փաշինյանի ինքնիշխանության օրացույցը, կարծես, շատ պարզ տրամաբանություն ունի.
Ռուսաստանը հայկական ծաղիկների մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է։ Կոնյակն ու գինին չեն ընդունո՞ւմ՝ գնում է Խուստուփ, ինքնիշխանության համար աղոթելու։ Մրգերն ու բանջարեղենն են արգելո՞ւմ՝ արձակուրդ է վերցնում, որ հանգիստ վայելի ինքնիշխանությունը։ Երեկ էլ հերթը հասավ կաթնամթերքին։ Էլ ինչո՞ւ տանը նստել։ Գնաց հումորային հաղորդման, որտեղ իրեն էին նմանակում, հետո էլ գոհունակությամբ գրեց. «Մի լավ ծիծաղեցինք»։

Իսկապես, կծիծաղես, բա ի՞նչ կանես։ Որովհետև ինքնիշխանությունը, ինչպես պարզվում է, հենց դա է. արտադրում ես, բայց արտահանել չես կարող։ Ապրանքդ պահեստում փչանում է, գյուղացին վնաս է կրում, գործարարը շուկա է կորցնում, բայց փոխարենը… ինքնիշխան ես։ Ժողովուրդը դեռ չի հասկացել, որ տնտեսությունը կարելի է հանգիստ քանդել՝ հանուն ինքնիշխանության։

Ավելին՝ իշխանությունն էլ իր բաժին ներդրումն է անում։ Ձեռնակություն է փավում, արտադրամաս, բիզնես է խլում, բացատրությունը նույնն է. «Առաջ ենք գնում»։

Հետո էլ, երբ հարցնում են՝ «Հիմա դու՞ ես ինքնիշխան, թե՞ պետությունը», ասում է՝ «ես եմ պետությունը»։
Ու երևի հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տնտեսական վատ լուր նրա համար հերթական առիթն է լավ տրամադրություն ունենալու։
Ծաղիկնե՞րը չեն մտնում շուկա՝ ոչինչ։
Կոնյա՞կը՝ ոչինչ։
Բանջարեղե՞նը՝ ոչինչ։
Հիմա էլ կաթնամթերքը։ Ինքն էլ մեզ նման մի վարչապետ է։ Թող կովը մտածի, թե իր կաթը որտեղ պիտի վաճառվի։ Իր գործը ծիծաղելն է, իսկ մնացածը՝ ինքնիշխանություն է։ 8 տարի ուրախ- զվարթ, մեր տառապանքների վրա ծիծաղելով՝ ապրում է։ Մարդիկ էլ զայրանում են ու հենց իր էջում գրում․ «Կծիծաղես, բա ի՞նչ կանես։ Հազարամյա Արցախը հարյուրամյա քոչվորին նվիրելը, 120.000 արցախցու դեգերումներն ու 5000 զոհը մարսելուց հետո քեզ ծիծաղել է մնում միայն», կամ «Ամբողջ հայ ազգը ու նամանավանդ Չարենցավանում մի անմեղ զոհ զինվորի ընտանիքը նույնպես, մի լավ ծիծաղեց հետդ ։ Դու էսօր պետքա այդ ընտանիքի կողքը լինեիր ու գլուխդ կախ խորհեիր, թե որտե՞ղ ես սխալվել»։

Ժողովրդական հայտնի ասացվածք կա՝ ․ «Շատ ծիծաղի վերջը լացն է», որը նախազգուշացնում է՝ չափից շատ և անհիմն ուրախությունն ու անհոգությունը կարող են հանգեցնել տխրության և դժբախտության։ Այնպես որ այդ անհոգ ծիծաղն արդեն վախենալու է թվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարից

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարից Wed, 30 Sep 2026 09:15:36…

13 րոպե ago

Հետ նայողների ազգ

Հետ նայողների ազգ Wed, 30 Sep 2026 09:00:07 +0400 Երբ 2026-ին հայ հանրությունը քննարկում է…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին

«Հրապարակ»․ Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին Wed, 30 Sep 2026 08:45:11 +0400…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում

«Հրապարակ»․ Քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում Wed, 30 Sep 2026 08:15:26 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված Wed, 30 Sep 2026 08:10:52 +0400 Հանրակրթական դպրոցներում…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել Wed, 30 Sep 2026 08:05:39 +0400 Գերմանիայի…

1 ժամ ago