«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարից

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարից

Wed, 30 Sep 2026 09:15:36 +0400


ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ օրերս Հայ դատի համահայկական խորհրդաժողով էր հրավիրվել, որին մասնակցում էին նաեւ ողջ աշխարհից Հայաստան ժամանած Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչները: Զրուցել ենք Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանի հետ։

– Ինչո՞ւ են հրավիրվում այս խորհրդաժողովները, եւ ի՞նչ խնդիրներ են դրանք լուծում։

– Այսօր կգտնվինք Հայաստանի մեջ՝ Հայաստանի ներկա պատմության ամենադժվար օրերուն ընթացքին։ Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը կփորձե ամեն ձեւով աղավաղել Հայոց ցեղասպանության իրողությունը, արցախահայության արդար իրավունքը, մեր ռազմագերիների ապօրինի բանտարկումը Բաքուի մեջ, Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ եւ այլ զանազան հարցեր։ Այս խորհրդաժողովին աշխարհի չորս կողմերից հավաքված՝ Հայաստանի մեջ քննարկել ենք գալիք տարիների աշխատանքը, որպեսզի այս աղետավոր վիճակեն հայրենիքը փորձենք դուրս բերել, որպեսզի կերտենք ավելի փայլուն ապագա մը մեր հայրենիքի համար։

– ՀՅԴ-ի շուրջ վերջին շրջանում քննադատության ալիք է բարձրացել իշխանական շրջանակներից, նույնիսկ խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարեց, որ կուսակցությունը պետք է «արմատախիլ արվի»՝ լուծարվի։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարություններին։

– Եթե մենք Հայաստանի պատմությանը նայենք եւ Դաշնակցության 135 տարվա պատմությանը, ապա շատ ակնհայտ է, որ Դաշնակցության տարած աշխատանքը կերտեց ազատ, անկախ հայրենիք մը, փրկեց հայ ժողովուրդ մը, սփյուռքի մեջ տվավ հայ ժողովրդի ինքնության առիթը, փրկեց հայ լեզուն։ Այո, բոլոր կուսակցությունները իրենց պատմության մեջ արած են սխալներ, մարդկային է, որ անձինք կատարեն սխալներ, սակայն այս 135 տարվա պատմության ընթացքին Դաշնակցությունը փաստացի իր հայացքները դրած է միայն մեկ նպատակով՝ հայ ժողովուրդի արդար իրավունքը, Հայաստանի պաշտպանությունը, եւ եթե անոնք, որ կքննադատեն Դաշնակցության աշխատանքը, փաստ կմնա հակասելու իրենց մտածելակերպին։

– Հայաստանում օրենսդրական փոփոխությամբ սահմանեցին, որ միայն ՀՀ քաղաքացի լինելը բավարար չէ, որպեսզի սփյուռքահայերը կարողանան ՀՀ-ում ընտրության մասնակցել։ Սա մտահոգո՞ւմ է Ձեզ։

– Այս բոլորը, որ այսօրվա իշխանությունը կփորձե մղել, ունի մեկ նպատակ՝ կիսել հայրենիք եւ սփյուռք, եւ նկատի ունենալով, որ անոնք՝ Հայաստանի քաղաքացիներ, որ կապրին Հայաստանեն դուրս, համարվին որպես սփյուռք, որպեսզի իրենց մասնակցությունը չունենան Հայաստանի քաղաքական կյանքի մեջ, որ շատ սխալ է։ Կխորհիմ, որ չկան ուրիշ երկրներ, որ այսպիսի օրենքներ փորձած են առաջացնել, եւ այս կտուժեն միայն մեկ պետության՝ Հայաստանի շահերը, որովհետեւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի քվեարկելու իր երկրի ապագայի համար։

– Խորհրդարանական ընդդիմությունն այդ օրենսդրական փոփոխությունը վիճարկել է ՍԴ-ում, եթե ՍԴ-ն որոշումը թողնի նույնը, հնարավո՞ր է սփյուռքը գործուն քայլեր ձեռնարկի այս առումով։

– Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, որ կապրի երկրեն դուրս, պետք է իր ձայնը բարձրացնե, հասկցնելու ներկա իշխանության, որ իր արած քայլը սխալ է, կարեւոր չէ, որ անձը կապրի իր երկրի ներսում թե դուրս, սակայն երբ որ ՀՀ քաղաքացի է, ունի քվեարկության այդ իրավունքը, եւ կառավարությունն իրավունք չունի որեւէ մեկին զրկել այդ իրավունքից։

– Ներկա քաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանն ի վիճակի՞ է լուծել գերիների վերադարձի հարցը, երբ կշեռքի մյուս նժարին իշխանությունը խաղաղության իր օրակարգն է դրել եւ հայտարարում է, որ գերիների թեմայի արծարծումը կարող է խաթարել խաղաղության օրակարգը։

– Նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի կետերից մեկն այն էր, որ բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց երկրները, բայց պիտի ընդունենք, որ ինչպես Հայաստանը վերադարձրեց բոլոր ազերի գերիներին, Հայաստանը պետք է իր ամբողջ ուժով պահանջի Ադրբեջանից, որպեսզի այդ գերիները վերադառնան Հայաստան, եւ դա պետք է ըլլա հիմքը գալիք խաղաղության պայմանագրի։ Չի կրնա խաղաղություն ըլլա, երբ մենք ունենք այսօր Բաքուի բանտերուն մեջ գերիներ, որ ապօրինի կերպով բանտարկված են, չի կարող խաղաղություն ըլլա, երբ Ադրբեջանը ներխուժած է Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ։ Այս չակերտված խաղաղությունը, որ այսօր իշխանությունը կփորձե մղել իր ժողովրդի վրա եւ սփյուռքի վրա, չի կրնար հաջողիլ, երբ իր առջեւ ունի այսպիսի հարցեր, որ պիտի անմիջապես լուծվի պետության կողմից։ Հայ դատի գրասենյակները աշխարհքի չորս կողմեն ամեն օր կբարձրացնեն մեր գերիների հարցը խորհրդարաններու մեջ, ցավալի է, որ այսօր իշխանությունները նույն թափով չեն բարձրացնե այդ հարցը։ Ես կկարծեմ, որ Հայաստանի իշխանությունները կնպաստեն, որ այդ գերիները դժբախտաբար մնան Բաքուի բանտերու մեջ, եթե Հայաստանի իշխանություններն ուզեին եւ ճնշում բանեցնեին Ադրբեջանի վրա, այդ բոլոր գերիները պետք է վերադարձվեին իրենց ընտանիքներուն՝ Հայաստանի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400 Վերջին…

4 ժամ ago

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street…

4 ժամ ago

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը Wed, 21 Oct 2026 23:37:18…

4 ժամ ago

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400 Թուրքական Ստամբուլ քաղաքում,…

4 ժամ ago

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը Wed, 21 Oct…

4 ժամ ago

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են Wed, 21 Oct…

5 ժամ ago