Սպասարկում են ՀՀ-ի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը․ Արա Պողոսյան

Սպասարկում են ՀՀ-ի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը․ Արա Պողոսյան

Sat, 25 Jul 2026 21:15:53 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր ուզում եմ գրել «Անակոնդայի ռազմավարության» մասին։
Անակոնդայի ռազմավարությունը որպես մշակված և գիտակցված ռազմավարություն առաջին անգամ կիրառել է ամերիկյան Հյուսիսը Հարավի նկատմամբ քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Հետո Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն Անակոնդայի ռազմավարությունը կիրառեց ԽՍՀՄ նկատմամբ։ Սա շարունակվեց Ռուսաստանի նկատմամբ, Իրաքի, Լիբիայի, այժմ նաև Իրանի նկատմամբ։
Քարտեզում աշխարհաքաղաքականության ռիմլենդյան տեսության համաձայն Հարթլենդը` Ռուսաստանին, շրջափակելու Անակոնդայի ռազմավարությունն է։

Հիմա վերադառնանք մեր տարածաշրջան։ Վերջին շրջանում շատ են խոսում տարածաշրջանում փոխկապակցվածության ստեղծման ու խորացման մասին։ Սա կոնկրետ Հայաստանը Ադրբեջանին և Թուրքիային փոխկապակցելու ծրագիր է։
Թուրքիան և Ադրբեջանը 1990-ականներից Հայաստանի նկատմամբ սկսեցին կիրառել «Անակոնդայի ռազմավարությունը» դրսից, իսկ այժմ, նրանց նպատակն է Անակոնդայի ռազմավարությունը կիրառել Հայաստանի ներսից։

Այս անիծյալ փոխկապակցվածության գաղափարի ռազմավարական նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի համար այն է, որ Հայաստանը լոգիստիկ, տնտեսական, պարենային, էներգետիկ կախվածություն ձեռք բերելով հրաժարվի անկախ արտաքին քաղաքականություն ունենալու հնարավորությունից (օբյեկտիվորեն զրկելու են) և վերածվի սովորական կցորդի, որի միակ ֆունկցիան կլինի ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռեգիոնալ հավակնությունների տարանցման անվտանգությունը, թույլ չտալով անկախ քաղաքականության հնարավորություն։

Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանի համար սոսկ իրավական խնդիր չէ, այն սիմվոլիկ և խորքային հարց է, որի նպատակն է ապահովել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցության բացարձակացում։

Հայաստանի Անկախության Հռչակագիրը միայն սիմվոլիկ փաստաթուղթ չէ, այն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության փիլիսոփայությունն է, և եթե դու համաձայն ես փոխել այդ փիլիսոփայությունը, նշանակում է դու ընդունել ես քո նոր կարգավիճակը…

Ցանկացած կողմ, ով քարոզում է Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի միջև փոխկապակցվածություն, Սահմանադրության փոփոխություն, նրանք սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը»:
Իսկ անակոնդան մի օր նաև խեղդում է…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Ձեր ձևավորած կառավարությունն իր խոստումը չի կատարել»

«Ձեր ձևավորած կառավարությունն իր խոստումը չի կատարել» Mon, 17 Aug 2026 11:21:09 +0400 ԱԺ «Ուժեղ…

9 րոպե ago

Կարո՞ղ է sms ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք

Կարո՞ղ է sms ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք Mon, 17 Aug 2026 11:19:10 +0400 ԱԺ…

11 րոպե ago

Փաշինյանի փաստաբանը դիմել է դատարան՝ հայցը մերժելու խնդրանքով

Փաշինյանի փաստաբանը դիմել է դատարան՝ հայցը մերժելու խնդրանքով Mon, 17 Aug 2026 11:06:36 +0400 Ինչպես…

23 րոպե ago

Կարապետյանը նկատողություն արեց, ՔՊ-ականը «թքած ունենալու» մասին բանաստեղծություն էր «պեղել»

Կարապետյանը նկատողություն արեց, ՔՊ-ականը «թքած ունենալու» մասին բանաստեղծություն էր «պեղել» Mon, 17 Aug 2026 11:02:08…

28 րոպե ago

Ութ երկրներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելին

Ութ երկրներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելին Mon, 17 Aug 2026 11:00:27 +0400 Եգիպտոսի, Ինդոնեզիայի,…

29 րոպե ago

Ի՞նչն էի սխալ ասում

Ի՞նչն էի սխալ ասում Mon, 17 Aug 2026 10:45:18 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե…

45 րոպե ago