Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում

Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում

Sun, 26 Jul 2026 16:15:54 +0400


Դոնեցկի «Շախտյորի» սան Անդրեյ Տոտովիցկին կիսվել է իր մտքերով, թե ինչու իրեն այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել «հանքափորների» հիմնական կազմում: Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստը, վերլուծելով իր կարիերան, հատկանշական կերպով ընդգծել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործոնը:

««Շախտյորում» ինձ մոտ չստացվեց, բայց հիմա հասկանում եմ, որ կարող էի հանգիստ խաղալ այնտեղ։ Լուչեսկուի օրոք մի պահ կար, երբ ես բավականին լավ անցկացրի ուսումնամարզական հավաքները, բայց այն ժամանակ պարզապես չէի հավատում ինքս ինձ: Չէի հավատում, որ կարող եմ մրցակցել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մխիթարյանն ու Տեյշեյրան… Ներքուստ չէի հավատում, որ նրանց դուրս կմղեմ կազմից կամ գոնե կպայքարեմ իմ տեղի համար։ Բայց հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, հասկանում եմ, որ ունեի պահանջվող ներուժը։ Այդ անվստահությունն ինձ որոշ չափով կործանեց «Շախտյորում»»,- Տոտովիցկու խոսքն է մեջբերում ուկրաինական մամուլը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դոնեցկյան ակումբի գույները պաշտպանել է 2010-ից 2013 թվականներին։

Ինչ վերաբերում է Տոտովիցկուն, ապա նա պայմանագրով «Շախտյորին» է պատկանել 2010-2020 և 2022-2025 թվականներին, սակայն այդ երկարամյա ընթացքում գլխավոր թիմի կազմում անցկացրել է ընդամենը 16 պաշտոնական հանդիպում։ Հուլիսի սկզբին 33-ամյա կիսապաշտպանը պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան։

ArmSport

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հոգևոր մեծ տոն Արագածում

Հոգևոր մեծ տոն Արագածում Sun, 26 Jul 2026 22:15:58 +0400 Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և…

13 րոպե ago

Կա մի հանրաճանաչ խնդիր․ Նարեկ Կարապետյան

Կա մի հանրաճանաչ խնդիր․ Նարեկ Կարապետյան Sun, 26 Jul 2026 22:08:09 +0400 Էներգետիկ անկախության հասնելու…

21 րոպե ago

Զելենսկին վերածվել է բռնապետի

Զելենսկին վերածվել է բռնապետի Sun, 26 Jul 2026 22:00:01 +0400 2022 թվականից հետո Ուկրաինայում ռազմական…

29 րոպե ago

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Sun, 26 Jul 2026 21:41:19…

48 րոպե ago

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը Sun, 26 Jul 2026 21:15:48 +0400…

1 ժամ ago

Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ. Սուրենյանց

Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ. Սուրենյանց Sun, 26 Jul 2026 21:00:43 +0400 «Մեռելածին խորհրդարան՝…

1 ժամ ago