Կիրակի , 26 Հուլիսի 2026

Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում

Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում

Sun, 26 Jul 2026 16:15:54 +0400


Դոնեցկի «Շախտյորի» սան Անդրեյ Տոտովիցկին կիսվել է իր մտքերով, թե ինչու իրեն այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել «հանքափորների» հիմնական կազմում: Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստը, վերլուծելով իր կարիերան, հատկանշական կերպով ընդգծել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործոնը:

««Շախտյորում» ինձ մոտ չստացվեց, բայց հիմա հասկանում եմ, որ կարող էի հանգիստ խաղալ այնտեղ։ Լուչեսկուի օրոք մի պահ կար, երբ ես բավականին լավ անցկացրի ուսումնամարզական հավաքները, բայց այն ժամանակ պարզապես չէի հավատում ինքս ինձ: Չէի հավատում, որ կարող եմ մրցակցել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մխիթարյանն ու Տեյշեյրան… Ներքուստ չէի հավատում, որ նրանց դուրս կմղեմ կազմից կամ գոնե կպայքարեմ իմ տեղի համար։ Բայց հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, հասկանում եմ, որ ունեի պահանջվող ներուժը։ Այդ անվստահությունն ինձ որոշ չափով կործանեց «Շախտյորում»»,- Տոտովիցկու խոսքն է մեջբերում ուկրաինական մամուլը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դոնեցկյան ակումբի գույները պաշտպանել է 2010-ից 2013 թվականներին։

Ինչ վերաբերում է Տոտովիցկուն, ապա նա պայմանագրով «Շախտյորին» է պատկանել 2010-2020 և 2022-2025 թվականներին, սակայն այդ երկարամյա ընթացքում գլխավոր թիմի կազմում անցկացրել է ընդամենը 16 պաշտոնական հանդիպում։ Հուլիսի սկզբին 33-ամյա կիսապաշտպանը պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան։

ArmSport

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դուք միայն խլել ու ավերել գիտեք. «Հրազդանցեմենտի» ոդիսականը

«Հրապարակ»․ Դուք միայն խլել ու ավերել գիտեք. «Հրազդանցեմենտի» ոդիսականը Tue, 14 Jul 2026 09:45:52 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով