Խորհուրդ են տալիս զերծ մնալ մազերի ջերմային եւ քիմիական ազդեցությունից
Sat, 05 Sep 2026 13:00:50 +0400

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին եւ դեռահասներին խուսափել գոնե առնվազն մինչեւ 16 տարեկանը՝ սեփական մազերի հանդեպ ջերմային կամ քիմիական ազդեցության միջոցներ կիրառելուց։ Համաձայն բժիշկների, մազերը եւ գլխի մաշկը դեռահասության շրջանում շատ ավելի զգայուն է քիմիական ազդեցությունների հանդեպ, իսկ մաշկի պաշտպանիչ ֆունկցիաների դեռեւս ամբողջովին չձեւավորված լինելը մեծացնում է կոնտակտային դերմատիտի եւ ալերգիկ ռեակցիաների հավանականությունը։ Խոսքը վերաբերում է մազերի գանգրացմանը, գունաբացմանը և քիմիական (պերմանենտ) ուղղմանը։ Մասնագետները նշում են, որ երեխաների կամ դեռահասների պարագայում մազերի խնամքի հարցում պետք է խորհրդակցել նեղ մասնագետ բժիշկների հետ՝ տհաճ հետեւանքների հետ չառերեսվելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր