Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր

Mon, 27 Jul 2026 17:30:26 +0400


Իտալացի նախկին ֆուտբոլիստ և 2006 թվականի աշխարհի առաջնության հաղթող Անդրեա Պիռլոն չի դառնա իր երկրի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը:

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ նրա թեկնածությունը մերժվել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից՝ ռուսական բուքմեյքերական ընկերության մասնագետի հետ համագործակցության պատճառով։

Հրապարակման համաձայն՝ Պիռլոն համարվում էր ազգային հավաքականի մարզչի պաշտոնի հավակնորդ, սակայն նշանակումը կասեցվել է Իտալիայում նրա առևտրային պայմանագրերի շուրջ բուռն քննարկումների ֆոնին։

Ինքը Պիռլոն, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ ռուսական ընկերության հետ իր համագործակցությունը զուտ առևտրային և մարզական բնույթ ունի և որևէ կապ չունի քաղաքականության հետ։

«Իմ կարիերայի ընթացքում ես միշտ գործել եմ ​​երկրների օրենքներին և կնքած պայմանագրերին լիովին համապատասխան։ Վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված մասնագիտական ​​համագործակցությունը ծագել է Արաբական Միացյալ Էմիրություններում իմ կարիերայի համատեքստում և ունի զուտ առևտրային և սպորտային բնույթ։ Այս համագործակցությանը քաղաքական նշանակություն տալը նշանակում է ինձ վերագրել համոզմունքներ, որոնք ես երբեք չեմ արտահայտել և որոնք ինձ չեն պատկանում», – գրել է լեգենդար մարզիկը։

Պիռլոն ներկայումս ԱՄԷ-ի «Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչն է, որը պատկանում է ռուս գործարար և Fix Price-ի հիմնադիր Սերգեյ Լոմակինին։

Ռուսական букմեյքերական ընկերության հետ համագործակցության շրջանակներում իտալացին ներկա է գտնվել «Սպարտակ»-ի և «Կրասնոդար»-ի միջև Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչին։ Խաղին նրան միացել է 2006 թվականի աշխարհի առաջնության մեկ այլ չեմպիոն Մարկո Մատերացին, ով ավելի ուշ ներողություն է խնդրել Ռուսաստան այցելության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

4 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

4 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

4 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

5 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

5 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

5 ժամ ago