Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին․ հզոր հարձակում Մոսկվայի վրա

Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին․ հզոր հարձակում Մոսկվայի վրա

Tue, 28 Jul 2026 09:30:09 +0400


Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը սոցիալական ցանցերում հայտնել է, որ «ՀՕՊ ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 81 անօդաչու թռչող սարք», երբ դրանք մոտենում էին Մոսկվային։

«Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում», – գրել է նա։

«Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները «ընդունում և ուղարկում են չվերթներ նախնական պայմանավորվածությամբ: Դոմոդեդովոն դադարեցրել է թռիչքները», – հաղորդում է РБК-ն: Մոսկվայի մարզում ուժի մեջ է դրսի սպառնալիքը: «Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին կամ պատսպարվեք Եթե դրսում եք կամ մեքենայում, ապաստան փնտրեք շենքում, ստորգետնյա անցումում կամ կայանատեղիում», – հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Չեխովում հարվածել է բազմաբնակարան շենքին։ Այս մասին էլ հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Այս գիշեր և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը մայրաքաղաքային տարածաշրջանի վրա։ Չեխովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցի բազմաբնակարան շենքին»,– գրել է Վորոբյովը «Մաքս» հարթակի իր ալիքում։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։ Բացի այդ, ևս մեկ ԱԹՍ-ի անկման հետևանքով բաց տարածքում անվադողերի բռնկում է տեղի ունեցել։ Հրշեջ հաշվարկներն օպերատիվորեն մարել են հրդեհը։

Մարզպետը հավելել է, որ Վաուլովո գյուղում՝ «Դուբրավա» այգեգործական ընկերությունում (СНТ), հրդեհվել է մասնավոր տուն։ Հրդեհը մեկուսացվել է, պատահարի պահին տանը մարդիկ չեն եղել։

«Ռոմաշկինո» այգեգործական ընկերությունում էլ (Դուբնա գյուղ) անօդաչուի բեկորները վնասել են ամառանոցային տուն, այստեղ նույնպես տուժածներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհված ուղևորներից շատերն ուսանողներ էին

Զոհված ուղևորներից շատերն ուսանողներ էին Fri, 13 Nov 2026 20:36:33 +0400 Հնդկաստանի Ասամ նահանգում միկրոավտոբուսի…

10 րոպե ago

Բիթքոյնն էժանացել է ավելի քան 2 տոկոսով

Բիթքոյնն էժանացել է ավելի քան 2 տոկոսով Fri, 13 Nov 2026 20:30:26 +0400 Բիթքոյն թվային…

16 րոպե ago

Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը

Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Fri, 13 Nov 2026 20:23:15 +0400 ԱՄՆ-ի հետ…

23 րոպե ago

Գործ տվող կուսակցությո՞ւն

Գործ տվող կուսակցությո՞ւն Fri, 13 Nov 2026 20:15:28 +0400 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր…

31 րոպե ago

Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմը շատ կուզեր, որ այդ դեպքերը մոռանայինք․․․

Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմը շատ կուզեր, որ այդ դեպքերը մոռանայինք․․․ Fri, 13 Nov 2026 20:13:44 +0400…

33 րոպե ago

Պուտինը պատրաստ է երկխոսել Եվրոպայի հետ․ Կրեմլ

Պուտինը պատրաստ է երկխոսել Եվրոպայի հետ․ Կրեմլ Fri, 13 Nov 2026 20:00:45 +0400 Ռուսաստանի և…

46 րոպե ago