Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին․ հզոր հարձակում Մոսկվայի վրա

Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին․ հզոր հարձակում Մոսկվայի վրա

Tue, 28 Jul 2026 09:30:09 +0400


Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը սոցիալական ցանցերում հայտնել է, որ «ՀՕՊ ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 81 անօդաչու թռչող սարք», երբ դրանք մոտենում էին Մոսկվային։

«Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում», – գրել է նա։

«Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները «ընդունում և ուղարկում են չվերթներ նախնական պայմանավորվածությամբ: Դոմոդեդովոն դադարեցրել է թռիչքները», – հաղորդում է РБК-ն: Մոսկվայի մարզում ուժի մեջ է դրսի սպառնալիքը: «Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին կամ պատսպարվեք Եթե դրսում եք կամ մեքենայում, ապաստան փնտրեք շենքում, ստորգետնյա անցումում կամ կայանատեղիում», – հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Չեխովում հարվածել է բազմաբնակարան շենքին։ Այս մասին էլ հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Այս գիշեր և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը մայրաքաղաքային տարածաշրջանի վրա։ Չեխովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցի բազմաբնակարան շենքին»,– գրել է Վորոբյովը «Մաքս» հարթակի իր ալիքում։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։ Բացի այդ, ևս մեկ ԱԹՍ-ի անկման հետևանքով բաց տարածքում անվադողերի բռնկում է տեղի ունեցել։ Հրշեջ հաշվարկներն օպերատիվորեն մարել են հրդեհը։

Մարզպետը հավելել է, որ Վաուլովո գյուղում՝ «Դուբրավա» այգեգործական ընկերությունում (СНТ), հրդեհվել է մասնավոր տուն։ Հրդեհը մեկուսացվել է, պատահարի պահին տանը մարդիկ չեն եղել։

«Ռոմաշկինո» այգեգործական ընկերությունում էլ (Դուբնա գյուղ) անօդաչուի բեկորները վնասել են ամառանոցային տուն, այստեղ նույնպես տուժածներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». TRIPP-ը ոչ թե ՀՀ-ն ապաշրջափակելու ճանապարհ է լինելու, այլ եւս մեկ անգամ շրջանցելու

«Հրապարակ». TRIPP-ը ոչ թե ՀՀ-ն ապաշրջափակելու ճանապարհ է լինելու, այլ եւս մեկ անգամ շրջանցելու Fri,…

7 րոպե ago

Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյան

Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյան Fri, 11 Sep 2026 11:39:54 +0400 Latest…

12 րոպե ago

93.5 միլիոն՝ պետբյուջեից․ Հայաստանը կֆինանսավորի COP17-ի արտասահմանյան պատվիրակների այցը

93.5 միլիոն՝ պետբյուջեից․ Հայաստանը կֆինանսավորի COP17-ի արտասահմանյան պատվիրակների այցը Fri, 11 Sep 2026 11:37:42 +0400…

15 րոպե ago

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Fri, 11 Sep 2026 11:35:08 +0400 «Մոսկվա»…

17 րոպե ago

Եվրոպական չես, «Եվրատեսիլում» «գործ չունես»․ Ղազախստանին մերժեցին

Եվրոպական չես, «Եվրատեսիլում» «գործ չունես»․ Ղազախստանին մերժեցին Fri, 11 Sep 2026 11:30:18 +0400 Եվրոպական հեռարձակողների…

22 րոպե ago

Ադրբեջանցիների ներխուժումները ՀՀ տարածքի տարբեր հատվածներ պատահական չեն ընտրվել

Ադրբեջանցիների ներխուժումները ՀՀ տարածքի տարբեր հատվածներ պատահական չեն ընտրվել Fri, 11 Sep 2026 11:23:15 +0400…

29 րոպե ago