Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին

Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին

Tue, 28 Jul 2026 15:13:07 +0400


Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը 9։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նազարյանը գոտեմարտել է թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ: Առաջին մրցափուլում մեր մարզիկը 2 միավորի առավելություն ուներ, երկրորդում նա 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 8։0։ Թուրքական կողմը բողոքարկեց, բայց կողային մրցավարները մերժել են բողոքը. հաշիվը դարձել է 9:0:
Մեկնարկային գոտեմարտում Ջանես Նազարյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել նորվեգացի Մարտին Լետվիկին:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը:

Հայաստանից Բաքու է մեկնել 16 ըմբիշ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն Wed, 18 Nov 2026 16:00:05 +0400 Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝…

6 րոպե ago

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ Wed, 18 Nov 2026 15:57:31 +0400 Latest…

9 րոպե ago

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան Wed, 18 Nov 2026 15:55:43 +0400 Latest…

11 րոպե ago

Ժողովրդագրությունն աղետալի վիճակում է, ամեն չորրորդ երեխան սոված է. Իրինա Յոլյան

Ժողովրդագրությունն աղետալի վիճակում է, ամեն չորրորդ երեխան սոված է. Իրինա Յոլյան Wed, 18 Nov 2026…

12 րոպե ago

Զիջել եք Սահմանադրությունը. Անդրանիկ Գևորգյանը՝ Ավանեսյանին

Զիջել եք Սահմանադրությունը. Անդրանիկ Գևորգյանը՝ Ավանեսյանին Wed, 18 Nov 2026 15:51:52 +0400 Latest news from…

14 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» կողմ է խաղաղության պայմանագրին, բայց ոչ նոր զիջումներին. Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» կողմ է խաղաղության պայմանագրին, բայց ոչ նոր զիջումներին. Աբրահամյան Wed, 18 Nov 2026…

16 րոպե ago