Չորեքշաբթի , 29 Հուլիսի 2026

Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին

Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին

Tue, 28 Jul 2026 15:13:07 +0400


Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը 9։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նազարյանը գոտեմարտել է թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ: Առաջին մրցափուլում մեր մարզիկը 2 միավորի առավելություն ուներ, երկրորդում նա 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 8։0։ Թուրքական կողմը բողոքարկեց, բայց կողային մրցավարները մերժել են բողոքը. հաշիվը դարձել է 9:0:
Մեկնարկային գոտեմարտում Ջանես Նազարյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել նորվեգացի Մարտին Լետվիկին:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը:

Հայաստանից Բաքու է մեկնել 16 ըմբիշ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում այսօր Հայաստանը կունենա 5 ներկյացուցիչ. ովքեր են նրանք

Բաքվում այսօր Հայաստանը կունենա 5 ներկյացուցիչ. ովքեր են նրանք Tue, 28 Jul 2026 10:39:49 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով