Ուրբաթ , 24 Հուլիսի 2026

Կառավարության եւ նախարարությունների աշխատակիցների շարքում թմրամոլներ են եղել․ վարչապետ

Կառավարության եւ նախարարությունների աշխատակիցների շարքում թմրամոլներ են եղել․ վարչապետ

Thu, 23 Jul 2026 14:30:09 +0400


Ֆրանսիական կառավարության եւ նախարարությունների մի շարք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ թմրանյութերի օգտագործման թեստ են հանձնել եւ արդյունքները եղել են դրական։ Paris Matchժի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն։ Համաձայն հաղորդման, հունիսին Լեքորնյուն հանձնարարել է նախարարներին անակնկալ ստուգումներ անցկացնել նախարարությունների աշխատակիցների շրջանում՝ թմրանյութերի հնարավոր օգտագործման հետ կապված։ Այն բանից հետո, երբ մի շարք աշխատակիցների մոտ հանձնված թեստերի արդյունքները եղել են դրական, նրանք հեռացվել են աշխատանքից։

Լեքորնյուն անթույլատրելի է համարել թմրակախվածություն ունեցող անձի աշխատելը պետական համակարգում, քանի որ նրանք գաղտնի տեղեկությունների հանդեպ հասանելիություն ունեն, իսկ թմրանյութերի օգտագործումը կարող է նրանց դարձնել խոցելի։ Նա հավելել է, որ անակնկալ ստուգումները շարունակվելու են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հեղինակավոր համալսարանը կասկածվում է ուսանողների հանդեպ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ

Հեղինակավոր համալսարանը կասկածվում է ուսանողների հանդեպ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ Tue, 21 Jul 2026 22:30:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով