Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Ովքեր չեն մտնում պլանների մեջ

Ովքեր չեն մտնում պլանների մեջ

Tue, 28 Jul 2026 15:30:50 +0400


Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել կազմի փոփոխությունների ուղղությամբ և մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել երեք ֆուտբոլիստի հեռանալու գործընթացը։ Ակումբի նպատակն է ազատվել այն խաղացողներից, որոնք չեն մտնում նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծրագրերի մեջ։

Տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է բաժանվել պաշտպան Ռաուլ Ասենսիոյից, ինչպես նաև հարձակվողներ Գոնսալո Գարսիայից և Ֆրանկո Մաստանտուոնոյից։

Նշվում է, որ Ասենսիոն դեռ հույս ունի պահպանել իր տեղը թիմում, սակայն նման զարգացումը քիչ հավանական է համարվում։ Նրա ներկայացուցիչ Ժորժե Մենդեշն արդեն զբաղված է պաշտպանի համար նոր ակումբ գտնելու հարցով։

Ինչ վերաբերում է Գարսիային և Մաստանտուոնոյին, ապա նրանք տեղյակ են, որ առաջիկա օրերին կհեռանան «Ռեալից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Առողջության ապահովագրությունը` որպես նախընտրական գործիք

«Հրապարակ»․ Առողջության ապահովագրությունը` որպես նախընտրական գործիք Thu, 21 May 2026 09:15:17 +0400 Նիկոլ Փաշինյանն իր …