Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ախտանշաններ, որոնք վկայում են իմունիտետի թուլացման մասին

Ախտանշաններ, որոնք վկայում են իմունիտետի թուլացման մասին

Fri, 06 Mar 2026 23:30:12 +0400


Մշտական հոգնածությունը, մաշկի հետ կապված խնդիրները, լիմֆատիկ հանգույցների ավելացումը համարվում են այն ախտանշաններից, որոնք վկայում են այն մասին, որ մարդու մոտ իմունային համակարգը թուլացել է։ Այս մասին ռուսական gazeta-ի հետ զրույցում հայտարարել է բժիշկ իմունոլոգ-ալերգոլոգ Նադեժդա Իլյինցեւան։ «Նշված ախտանշաններից մեկնումեկի ի հայտ գալը արդեն հուշում է, որ պետք է ուշադրություն դարձնել իմունային համակարգին եւ հարկ եղած դեպքում դիմել մասնագետի եւ անցնել բուժզննում»,- ասել է Իլյինցեւան։

Նա մանրամասնել է, որ իմունիտետի թուլացման ախտանշան է հանդիսանում նաեւ աղեստամոքսային համակարգի սնկային ախտահարումը, արյան մեջ պաշտպանական տիտրերի բացակայությունը՝ հատկապես ինֆեկցիա հաղթահարելուց կամ պատվաստվելուց հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ե՞րբ կքննվի ընդդիմադիրների դիմումը

«Հրապարակ»․ Ե՞րբ կքննվի ընդդիմադիրների դիմումը Wed, 16 Sep 2026 10:15:18 +0400 Ազգային ժողովը 2026 թվականի …