Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Tue, 28 Jul 2026 16:10:14 +0400


Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը։

Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի հաճախորդների թիվը հատել է 900 հազարի շեմը: Ընդգծենք, որ Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 23.41%, իսկ վերջին երկու տարում հաճախորդների բազան կրկնապատկվել է:

Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ` առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը, մասնավորապես, վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55.81%:

30.06.2026թ. դրությամբ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 մլրդ ՀՀ դրամը: Ընդ որում, ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19%-ով` կազմելով 423 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18%-ով` հասնելով 446 մլրդ դրամի (30.06.2026թ. դրությամբ)։

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10%-ով և 30.06.2026թ. դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, այդ թվում 12%-ով աճել է հիփոթեքային վարկերի պորտֆելը` գերազանցելով 400 մլրդ դրամը:

2026թ. հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 մլրդ դրամ։ Հատկանշական է, այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով Բանկի կապիտալի դիրքը և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։

Բարսեղյանը ներկայացրել է MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև MyHome, MyCar, MyInvest և MyBusiness հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:

Թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ` Ամերիաբանկը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը` հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով: Մասնավորապես, այս տարի արդեն իսկ բացվել են Ամերիայի առաջին մասնաճյուղերն Արարատի մարզում և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ մինչև տարեվերջ սպասվում է ևս երկու մասնաճյուղի բացում, այս անգամ հատուկ Բանկի Premium և Persona կարգավիճակ ունեցող հաճախորդների համար:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրությունը չի փոխվելու, ես դա թույլ չեմ տալու․ Սամվել Կարապետյան

Սահմանադրությունը չի փոխվելու, ես դա թույլ չեմ տալու․ Սամվել Կարապետյան Tue, 17 Nov 2026 16:15:37…

11 րոպե ago

Վրաստանն ու Ռուսաստանը վերսկսում են դիվանագիտական կապերը

Վրաստանն ու Ռուսաստանը վերսկսում են դիվանագիտական կապերը Tue, 17 Nov 2026 16:00:54 +0400 Ռուսաստանի փոխարտգործնախարար…

26 րոպե ago

Դժգոհության ալիքը սահուն, առանց ցնցումների ուղղորդում են Փաշինյանի համար ցանկալի հունով

Դժգոհության ալիքը սահուն, առանց ցնցումների ուղղորդում են Փաշինյանի համար ցանկալի հունով Tue, 17 Nov 2026…

41 րոպե ago

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը Tue, 17 Nov 2026 15:30:01 +0400…

57 րոպե ago

Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել

Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել Tue, 17 Nov 2026 15:23:06 +0400 Ճապոնիան հայտնել է, որ…

1 ժամ ago

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․ Tue, 17 Nov 2026 15:15:11 +0400 Քաղաքական խոսույթի փոխարեն երբեմն…

1 ժամ ago