Ինչ է սպասվում այսօր. հայկական ակումբը՝ Չեմպիոնների լիգայում

Ինչ է սպասվում այսօր. հայկական ակումբը՝ Չեմպիոնների լիգայում

Tue, 28 Jul 2026 19:00:04 +0400


Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր՝ հուլիսի 28-ին, կանցկացնի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը։ Երևանյան թիմը արտագնա խաղում ուժերը կչափի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ։

Հանդիպումը կկայանա «Թալհաթ» մարզադաշտում, որտեղ Հայաստանի չեմպիոնը կփորձի պահպանել առաջին խաղում ձեռք բերած առավելությունը(2-0)։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նախքան կարևոր հանդիպումը խոսել է թիմի պատրաստվածության, առաջիկա պայքարի և խաղային մոտեցման մասին։

«Մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել մինչև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ: Դուբլինյան ճանապարհը ևս հեշտ չէր, բայց մենք պատրաստ ենք և գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը դրված է մեր վրա: Միաժամանակ, չենք մոռանում, որ «Շեմրոկ Ռովերսը» ուժեղ մրցակից է: Հանդիպումը կարևոր է երկու թիմերի համար էլ, սակայն մենք հստակ գիտենք մեր հնարավորություններն ու ուժեղ կողմերը:

Այո, մենք ունենք երկու գոլի առավելություն, բայց հասկանում ենք նաև, որ մրցակիցը լուրջ ճնշում է գործադրելու և փորձելու է ստիպել մեզ սխալվել։ Մենք ուսումնասիրել ենք նրանց պրեսինգը. եթե ցանկանում ենք զարգանալ և առաջ գնալ որպես թիմ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, պետք է պատրաստ լինենք նման մարտահրավերների: Նրանց հարձակման գծի խաղացողները վտանգավոր են և բարձրակարգ, բայց եթե մեր կիսապաշտպանները ճիշտ գործեն, զրկեն նրանց տարածությունից ու գնդակից, մենք լուրջ խնդիրներ կստեղծենք մրցակցի համար՝ միաժամանակ օգտվելով առաջացած ազատ գոտիներից։ Որքան շատ ֆուտբոլիստ միանա նրանց պրեսինգի չեզոքացմանը, այնքան մեծ կլինի մեր պահերի հավանականությունը, և այդ պահին կարևոր կլինի մեր հարձակվողների արդյունավետ աշխատանքը:

Ես չեմ ուզում, որ տղաները հրաժարվեն սեփական խաղաոճից՝ մտքում ունենալով առաջին խաղի հաշիվը: Դա հակասում է այս ընթացքում «Արարատ-Արմենիայի» ձևավորված խաղային փիլիսոփայությանը: Առաջիկա հանդիպումը չափազանց կարևոր ու նշանակալից է ոչ միայն մեր ակումբի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար: Երբ ստանձնեցի այս ակումբի ղեկը, նպատակս էր, որ հաճախ մասնակցենք այսպիսի մակարդակի խաղերի: Հնարավոր է՝ չէի պատկերացնում, որ այսքան արագ կանցնենք այս ճանապարհը, բայց փաստ է, որ հսկայական աշխատանք ենք կատարել:

Վստահում եմ իմ տղաներին: Նրանք ունեն բավարար որակներ, կամք ու փորձ նման հանդիպումների համար: Նրանցից շատերը բարձր մակարդակի խաղերի մեծ փորձ ունեն ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում, իսկ նորեկներն իրենց որակներով էլ ավելի են ամրապնդել մեր գնդակի վերահսկողությունը, ինչի շնորհիվ հեշտությամբ չենք զիջի նախաձեռնությունը: Միակ բանը, որ խնդրում եմ տղաներին, դաշտում հարմարավետ զգալն է, քանի որ լավ խաղն ու մեծ նպատակներին հասնելու ձգտումը դրանից են բխում: Սա պատմական պահ է բոլորիս համար, և վստահ եմ, որ պահի կարևորության գիտակցումը, հանգստությունն ու վստահությունը մեզ ուղեկցելու են հենց առաջին րոպեից։ Հենց այսպիսի հանդիպումներում են ձևավորվում այն որակները, որոնք օգնում են թիմին ու ակումբին անդադար առաջ գնալ», – նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք Mon, 26 Oct 2026…

8 րոպե ago

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ Mon, 26 Oct 2026 16:50:57…

33 րոպե ago

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը Mon, 26…

39 րոպե ago

Ով է փախուստի դիմած կալանավորը

Ով է փախուստի դիմած կալանավորը Mon, 26 Oct 2026 16:36:56 +0400 Գրել էինք, որ այսօր…

47 րոպե ago

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների Mon, 26 Oct 2026 16:30:39 +0400 Ֆրանսիական հանրային շարժումները եւ…

53 րոպե ago

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել Mon, 26 Oct 2026 16:05:57 +0400 Քիչ…

1 ժամ ago