Ժամանակը ցույց կտա՝ ո՞ղջ ես, թե՞ «մեռած»

Ժամանակը ցույց կտա՝ ո՞ղջ ես, թե՞ «մեռած»

Wed, 29 Jul 2026 16:15:40 +0400


Երբ լրագրողները Արայիկ Հարությունյանին հարցնում են՝ պատգամավորական մանդատը չե՞ք վերցնելու, նա օգտագործում է Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը․ «Իմ մահվան մասին բոլոր լուրերը չափազանցված են»։
Այս արտահայտության իրական պատմությունը հետևյալն է․ երբ լրագրողը Մարկ Տվենին հարցրել էր իր մահվան մասին տարածված լուրերի վերաբերյալ, նա գրավոր պատասխան էր ուղարկել՝ գրելով․

«Զարմիկս՝ Ջեյմս Ռոս Կլեմենսը, երկու-երեք շաբաթ առաջ Լոնդոնում ծանր հիվանդ էր, բայց արդեն լավ է։ Իմ հիվանդության մասին լուրը ծագեց նրա հիվանդությունից։ Իմ մահվան մասին լուրը չափազանցություն էր»։
Մարկ Տվենի դեպքում խոսքը բառացի իմաստով իրական մահվան մասին տարածված կեղծ լուրի մասին էր։ Սակայն քաղաքական դաշտում նույն արտահայտությունը ձեռք է բերում այլ՝ փոխաբերական իմաստ։

Այստեղ «մահը» չի նշանակում մարդու կյանքի ավարտ, այլ կարող է վերաբերել քաղաքական ազդեցության կորստին, պաշտոնից հեռացմանը կամ իշխանական դիրքի թուլացմանը։

Եվ հենց այստեղ է առաջանում քաղաքական ենթատեքստը։ Արայիկ Հարությունյանը իր հնարավոր պաշտոնական կորուստը համեմատում է Մարկ Տվենի «մահվան» պատմության հետ։ Այսինքն՝ պաշտոն չունենալը ներկայացվում է ոչ թե որպես սովորական քաղաքական գործընթաց, այլ որպես մի բան, որը քաղաքական իմաստով կարելի է համեմատել «մահվան» հետ։

Մանավանդ որ նույն շրջանակներում քննարկվում է նաև նրա զարմիկի՝ Մխիթարի իրավիճակը։ Եթե պատասխանը ձևակերպվում է որպես «չափազանցված է», ապա քաղաքական ընկալման մեջ դա կարող է նշանակել, որ թեման ամբողջությամբ չի հերքվում, այլ ներկայացվում է որպես չափազանցված գնահատական։
Եթե պաշտոնի կամ իշխանական դիրքի կորուստը մարդու ընկալման մեջ հավասարվում է «մահվան», ապա այդ արտահայտությունը ստանում է նաև մեկ այլ ենթատեքստ․ «Ես դեռ քաղաքականապես ողջ եմ, չեմ մեռել, քանի որ ամեն ինչ չեմ կորցրել»։

Սա ավելի լայն խնդիր է՝ իշխանության ներսում պաշտոնի և անձնական ինքնության հարաբերության մասին։ Երբ պաշտոնը դառնում է ոչ միայն պատասխանատվություն, այլ նաև ինքնության հիմնական մասը, պաշտոնից հեռանալու հավանականությունը ընկալվում է ոչ թե որպես սովորական ժողովրդավարական գործընթաց, այլ որպես աղետ։

Նույն տրամաբանությունը կա նրանց առաջնորդի հայտարարություններում, երբ իր հեռացումը ներկայացվում է որպես համակարգի կամ նույնիսկ աշխարհի վերջ։ Ուստի Արայիկ Հարությունյանին կարելի է ասել միայն մեկ բան․ ժամանակը ցույց կտա՝ քաղաքական «մահվանդ» մասին լուրերը իսկապե՞ս չափազանցված էին, թե՞ պարզապես իրականության մասին վաղաժամ ազդանշան։ Կամ իր իսկ արտահայտությամբ՝ Ժամանակը ցույց կտա՝ ո՞ղջ ես, թե՞ «մեռած»։

Արայիկին մտերմաբար ասեմ, որ քաղաքական այս իրավիճակում գերադասելի է «մահը»։ Եթե թույլ տան՝ հեռանալ անձայն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս մարդու համար Բաքվում պահվող գերիները գոյություն չունեն

Այս մարդու համար Բաքվում պահվող գերիները գոյություն չունեն Wed, 14 Oct 2026 11:30:58 +0400 Latest…

8 րոպե ago

«Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար»

«Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար» Wed, 14 Oct 2026 11:30:41 +0400 «Գործող կառավարիչն ասում…

8 րոպե ago

Հաքերային հարձակում Ադրբեջանի պետական համակարգերի դեմ․ կայքերի աշխատանքը խափանվել է

Հաքերային հարձակում Ադրբեջանի պետական համակարգերի դեմ․ կայքերի աշխատանքը խափանվել է Wed, 14 Oct 2026 11:30:20…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Խոսքի համար կարելի էր կալանավորել, եթե դրան գործողություններ հետեւած լինեին

«Հրապարակ»․ Խոսքի համար կարելի էր կալանավորել, եթե դրան գործողություններ հետեւած լինեին Wed, 14 Oct 2026…

23 րոպե ago

Երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում

Երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում Wed, 14 Oct 2026 11:01:09 +0400…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմադիր ուժերը պետք է հասկանային, որ այս փուլն անխուսափելիորեն գալու է

«Հրապարակ»․ Ընդդիմադիր ուժերը պետք է հասկանային, որ այս փուլն անխուսափելիորեն գալու է Wed, 14 Oct…

53 րոպե ago