Ինչ է սպասվում Wildberries-ի հետ կապված

Ինչ է սպասվում Wildberries-ի հետ կապված

Wed, 29 Jul 2026 19:00:44 +0400


Ռուսական խոշոր առցանց առևտրային հարթակ Wildberries-ը սկսել է Ղազախստանում նոր պահեստային տարածքների որոնում։

Ըստ հրապարակումների՝ ընկերությանը անհրաժեշտ է մոտ 100 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք, սակայն ընկերությունը պատրաստ է օգտագործել նաև երկրում առկա ազատ պահեստային հզորությունները։

Wildberries-ի հետաքրքրության պատճառներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների մի մասը հնարավոր ռիսկերից պաշտպանելն է։ Մասնավորապես, ընկերությունը փորձում է նվազեցնել անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով հնարավոր վնասների ազդեցությունը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի կողմից իրականացված հարվածների հետևանքով կարող էին վնասվել Wildberries-ի առնվազն չորս պահեստային համալիրներ՝ ընդհանուր շուրջ 444 հազար քառակուսի մետր տարածքով։ Այդ ծավալը կազմում է ընկերության ամբողջ լոգիստիկ ենթակառուցվածքների մոտ 8 տոկոսը։

Միաժամանակ ընկերությունը հայտարարել է, որ շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Ղազախստանում։ Ալմաթիում կառուցվում է ավելի քան 100 հազար քառակուսի մետր տարածքով նոր համալիր, իսկ Աստանայում նախատեսվում է ևս մեկ պահեստային կենտրոն՝ 160 հազար քառակուսի մետր մակերեսով

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

9 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

10 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

10 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

10 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

10 ժամ ago