Ի՞նչ է նշանակում ԱԺ պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում

Ի՞նչ է նշանակում ԱԺ պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում

Wed, 29 Jul 2026 20:15:41 +0400


Տեսնես մարդիկ նկատու՞մ են, թե ինչից ուր է հասել 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը և հասկանու՞մ են, թե ինչպես է պտուտակ առ պտուտակ, քայլ առ քայլ 8 տարվա ընթացքում քանդում բոլոր ինստիտուցիոնալ կառույցներն ու պետական մարմինները:

Հանրապետության մեծ հրապարակում ժողովրդին մեծ -մեծ երդումներ տվող, ագորա և կոլեկտիվ կառավարում խոստացող մարդը 8 տարում բացարձակ մենիշխանություն է հաստատել երկրում և կուսակցականացրել ողջ երկրի կառավարումը: Հիմա արդեն ոչՔՊ-ական պաշտոնյաներ ու ՔՊ խմբակցության անկուսակցական պատգամավորներ մոմով չես ճարի:

Երկրի թիվ 1 քաղաքական մարմնի` խորհրդարանի ՔՊ խմբակցությունն անգամ օտարված է երկրի կառավարումից, ի՞նչ կառավարում` իրեն վերապահված` ԱԺ հանձնաժողովների կազմի ձևավորումից: Երկրի բոլոր կարևոր որոշումները կայացվում են ՔՊ 20 հոգանոց վարչությունում (թեպետ դա էլ է ձևական` ուղղակի 20 հոգու միջոցով իր ցանկությունները լեգիտիմացնելն ավելի հեշտ է):

Ի՞նչ է նշանակում ԱԺ պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում: Սա խորհրդարանը` որպես քաղաքական մարմին, ոչնչացնելու ուղիղ ճանապարհն է:

Ոչ միայն խորհրդարանը, այլ ցանկացած կառույցի հետ է այդպես վարվում. ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել` իր հաղթանակի մասին է հայտարարում,

ՍԴ քննությունը չավարտված` ԱԺ նախագահի անունն է հրապարակում,

ԱԺ- ն պաշտոնապես չձևավորված` մշտական հանձնաժողովների նախագահներին է ընտրում:

Ամենայն հայոց կաթողիկոս նշանակելու հայտ է ներկայացնում…

Լրիվ Կոմկուսի ժամանակներն են հետ եկել…

Բայց միայն ընտրովի պաշտոնները նշանակովի դարձնելը չէ խնդիրը: Մտովի իրար կողքի դրեք այս իշխանության ձևավորած կառավարության, խորհրդարանի ղեկավար անձանց լուսանկարները: Այդ «վինետկայից» միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է մեր պետությունն այս խոր փոսի մեջ: Դրանց մեջ ոչ միայն պրոֆեսիոնալ, գրագետ կադրեր չկան (պրոֆեսիոնալիզմի պակասը չարյաց փոքրագույնն է), դրանց մեջ սեփական կարծիք ունեցող մարդ չկա: Մարդ, ով երբևէ կհամարձակվի շեֆի ամենաաբսուրդ հանձնարարությանն առարկել, կամ սեփական նախաձեռնությամբ որևէ քայլ անել, կամ իր ղեկավարած կառույցը ծառայեցնել բուն նպատակին:

Բայց առավել ուշագրավ է ԱԺ ղեկավար պաշտոնների այսօր հրապարակված «վինետկան».

մի երկուսը սկանդալային պատմությամբ ժամանակին հրաժարական տված, հիմա «ներման» արժանացածներ են` դրանցից մեկը երիտասարդ մարդու դաժանաբար ծեծի ու ողբերգական մահվանը չփարատված առնչությամբ:

Մեկը ձախողված նախկին նախարար է, մյուսը պատգամավոր է դարձել բացառապես Նիկոլի համար լացուկոծի արդյունքում: Մեկ-երկուսը տարրական գիտելիքների պակաս ունեն, մյուսը` լաչառությամբ է հայտնի, մեկն ուղղակի մանկության ընկեր է ու քավորությամբ է կապված «առաջնորդի» հետ…

Իհարկե, հայ հասարակությունը միշտ է ունեցել մարդկային ռեսուրսի խնդիր, բայց երբ կադրերն ընտրվում են բացառապես առաջին դեմքին նվիրվածության չափանիշով և նրանց առաջ ինքնակրթվելու, զարգանալու, աճելու, վերջապես` աշխատելու պահանջ չի դրվում, ունենում ենք այս պատկերը:

Ամենացավալին այն է, որ ժողովրդի հետ, ժողովրդի համար կառավարել խոստացողները, ամեն օր ինչ որ անորոշ «ժողովրդին» սրտիկներ ցույց տվողները, իրականում ատում են այդ ժողովրդին: Որովհետև պիտի ատես ժողովրդիդ, որ նրա ամենավատ կադրերին ընտրես- պաշտոններ տաս, նրան ի վնաս որոշումներ կայացնես, վտանգես նրա հետագա գոյությունը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

2 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

17 րոպե ago

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ Mon, 02 Nov…

46 րոպե ago

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

1 ժամ ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

2 ժամ ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

2 ժամ ago