Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից

Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից

Wed, 29 Jul 2026 20:30:29 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, հաղորդում է Haaretz-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ըստ թերթի՝ կողմերը տարբեր կարծիքներ ունեն ձախողված բանակցությունների հանգամանքների վերաբերյալ։ Մի աղբյուր պնդում է, որ Զելենսկու գրասենյակը դիմել է Իսրայելի վարչապետի գրասենյակ՝ հանդիպում կազմակերպելու առաջարկով, բայց պատասխան չի ստացել։ Միևնույն ժամանակ, ուկրաինական աղբյուրը Haaretz-ին ասել է, որ նախաձեռնությունը, ենթադրաբար, եկել է իսրայելական կողմից, բայց Կիևի համաձայնությունից հետո որևէ այլ արձագանք չի եղել։

Ըստ թերթի՝ միայն հուլիսի 28-ին են Իսրայելի ներկայացուցիչները հայտարարել, որ Նեթանյահուն չի կարողանա հանդիպել Զելենսկու հետ՝ հագեցած գրաֆիկի պատճառով։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը առանձին ընդունել է Նեթանյահուին և Զելենսկուն։ Ավելի ուշ երկու քաղաքական գործիչներն էլ մասնակցել են սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը, որտեղ, ըստ Haaretz-ի, նրանք կարճ մտքերով են փոխանակվել են միայն։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը։

Հրատարակության տվյալներով՝ Նեթանյահուի և Զելենսկու միջև վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

21 րոպե ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

36 րոպե ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

43 րոպե ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

53 րոպե ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

56 րոպե ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

1 ժամ ago