Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի

Wed, 29 Jul 2026 22:30:02 +0400


Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի: Համաշխարհային բանկի խմբի նոր զեկույցի համաձայն՝ ավելի շատ աշխատատեղերի ստեղծումը, արտադրողականության բարձրացումը եւ հարկաբյուջետային քաղաքականության հասցեական գործիքների կիրառումն առանցքային են Հայաստանում աղքատության նվազեցման եւ տնտեսական դիմակայունության բարձրացման համար։

«Հայաստանի տնտեսական զարկերակը. ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի` ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» զեկույցի եզրահանգմամբ՝ չնայած տնտեսական աճի եւ աղքատության նվազեցման ուղղությամբ Հայաստանի նշանակալի առաջընթացին, մեկ ցնցումը բավարար է, որ բազմաթիվ ընտանիքներ կրկին հայտնվեն աղքատության մեջ։ Աղքատությունը նվազել է՝ 2024 թվականին կազմելով 21.7%, սակայն Հայաստանի երեք բնակչից մոտավորապես երկուսն աղքատ կամ խոցելի է.

«Որպեսզի ապահովվի, որ տնտեսական աճը շարունակի բարելավել մարդկանց կյանքը, անհրաժեշտ է, որ Հայաստանում սոցիալական պաշտպանությունն ուժեղացվի եւ ավելի ֆորմալ ու որակյալ աշխատատեղեր ստեղծվեն»։

«Հայաստանը կարեւոր առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման ուղղությամբ, սակայն այդ ձեռքբերումների պահպանման համար անհրաժեշտ են ավելի լավ աշխատատեղեր եւ ավելի արդյունավետ սոցիալական պաշտպանություն։ Առաջիկայում, ավելի արդյունավետ եւ ֆորմալ զբաղվածությունը խթանող քաղաքականությունների բացահայտումը կարեւոր առաջնահերթություն կլինի աղքատության նվազեցման եւ համընդհանուր բարեկեցության պահպանմանն օգնելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Banks.am-ի հրապարակման համաձայն, կիսամյակային զեկույցը կազմված է երկու մասից՝ վերջին մակրոտնտեսական զարգացումների եւ հեռանկարի գնահատումից ու հատուկ թեմայի նվիրված գլխից, որն այս թողարկման համար ուսումնասիրում է, թե ինչպես են հարկաբյուջետային քաղաքականության եւ աշխատաշուկայի արդունքներն ազդում Հայաստանում աղքատության ու անհավասարության վրա։

Զեկույցում նշվում է, որ աղքատությունը կենտրոնացած է գյուղերում եւ այնպիսի մարզերում, ինպիսիք են՝ Շիրակը, Տավուշը եւ Արմավիրը եւ սերտ կապված է ցածր արտադրողականությամբ գյուղատնտեսական զբաղվածության, ինքնազբաղվածության եւ ոչ ֆորմալ աշխատանքի հետ.

«Չնայած գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ընդհանուր զբաղվածության մոտավորապես մեկ քառորդը, այն կազմում է զբաղված բոլոր աղքատ աշխատողների մեկ երրորդը՝ ցույց տալով գյուղատնտեսության ոլորտում աշխատող աղքատների անհամաչափ կենտրոնացումը եւ մարդկանց աղքատությունից պաշտպանելու համար բավարար եկամուտ ապահովող՝ բավականաչափ արտադրողական աշխատանք ունենալու կարեւորությունը։

Ֆորմալ աշխատատեղերը կարեւոր են ոչ թե սոսկ այսօրվա եկամուտների, այլեւ վաղվա կենսաթոշակային ապահովության համար։ Ժամանակի ընթացքում, երբ կենսաթոշակներն ավելի ուղղակի կախվածություն ունենան մարդկանց վաստակից եւ աշխատանքային կյանքի ընթացքում կատարած վճարումներից, երկարաժամկետ կայունության համար պահանջվելու է ավելի մեծ թվով մարդկանց մասնակցությունը ֆորմալ զբաղվածությանը եւ վճարումների կատարումը կենսաթոշակային համակարգին։ Ներկայում աշխատունակ տարիքի բնակչության մոտավորապես 40%-ն է միայն վճարում կենսաթոշակային համակարգին։

Առաջարկվում է հզորացնել ինչպես աշխատանքի հնարավորությունները, այնպես էլ սոցիալական պաշտպանությունը։ Երկարաժամկետ հեռանկարում հմտություններին ուղղված ներդրումների միջոցով ավելի ֆորմալ եւ արտադրողական աշխատատեղերի ստեղծումը կարեւոր կլինի աղքատության կայուն նվազեցման համար։ Միեւնույն ժամանակ, սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացումը եւ կենսաթոշակային համակարգի հզորացումը կօգնեն պաշտպանել խոցելի տնային տնտեսություններին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Mon, 05 Oct 2026 17:00:20 +0400 Հոկտեմբերի 4-ին…

7 րոպե ago

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը Mon, 05…

21 րոպե ago

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը Mon, 05 Oct 2026 16:30:55 +0400 Իսպանիայի վարչապետ…

36 րոպե ago

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ Mon, 05 Oct 2026 16:03:31 +0400 Latest news…

1 ժամ ago

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա Mon, 05 Oct 2026…

1 ժամ ago

Աշխարհում իրենց հետքը թողած հայերի մասին նախագիծ է մեկնարկում

Աշխարհում իրենց հետքը թողած հայերի մասին նախագիծ է մեկնարկում Mon, 05 Oct 2026 15:45:14 +0400…

1 ժամ ago