Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը

Mon, 05 Oct 2026 16:45:54 +0400


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․

«Ի՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ.

Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում անցկացված Աղոթքի երկրորդ նախաճաշի ամենաուշագրավ և ինտրիգային դրվագներից էր։
Նա մասնակցել է Սուրբ Պատարագին, ապա հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
Կարևոր է ընդգծել, որ Փոլա Ուայթ-Քեյնը քրիստոնյա-սիոնիստների ազդեցիկ համայնքի ներկայացուցիչ է, և նրա գործոնը պետք է դիտարկել նաև լայն միջազգային կրոնաքաղաքական շրջանակի համատեքստում։

Այցը կարևոր է նաև Հայաստանի ներքաղաքական համատեքստում, քանի որ ավելի վաղ Ուայթ-Քեյնին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, նա շփվել է Փաշինյան–Մայր Աթոռ հակադրության երկու կողմերի հետ, ինչը հարց է առաջացնում՝ Մայր Աթոռ այցը զուտ հոգևոր և արարողակարգայի՞ն էր, թե՞ նաև քաղաքական նշանակություն ուներ։

Շրջանառվում է վարկած, որ ամերիկյան ավետարանական շրջանակները կարող են հետաքրքրված լինել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացումներով, Փաշինյանի հակաեկեղեցական արշավին նրանց շահագրգռվածությունը հաստատող առնվազն անուղղակի հաստատումներ կան։

Իհարկե, Ուայթ-Քեյնի հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ և Հայ Եկեղեցու ու Հայաստանի քրիստոնեական ժառանգության մասին նրա հարգալից խոսքերը միանգամայն այլ տրամաբանության մասին են խոսում:

Տեսականորեն չի բացառվում, որ նա փորձել է հաղորդակցության կամուրջ ստեղծել Փաշինյանի և Մայր Աթոռի միջև, սակայն դրա ազդեցության տեսանելի նշաններ չկան։

Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն՝ Ազգային ժողովում նախաձեռնելով Եկեղեցուն առնչվող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։
Այցի առավել էական քաղաքական նշանակությունն այն է, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի շուրջ ձևավորել մեկուսացման ու լեգիտիմության ճգնաժամի պատկեր, մինչդեռ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, որը, հիշեցնեմ, քրիստոնյա-սիոնիստների ազդեցիկ համայնքի ներկայացուցիչ է, գնաց Մայր Աթոռ, մասնակցեց Պատարագին և հրապարակավ հարգանք արտահայտեց Հայ Եկեղեցու ու Հայաստանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ։
Սա չի նշանակում, որ Վաշինգթոնը Փաշինյան-Եկեղեցի հակադրությունում դիրքավորվել է Մայր Աթոռի կողմում։ Սակայն այցը ցույց է տալիս, որ Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ դրա ճանաչված առաջնորդը։

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ Թրամփի խորհրդականը Էջմիածնում էր՝ հենց Մայր Աթոռի նախաձեռնությամբ, թե՞ Վաշինգթոնում ևս կասկածում են Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիայի հաջողությանը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

7 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

7 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

7 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

7 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

8 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

8 ժամ ago