Հայաստանում փոխվում են մանկապարտեզների կրթական ծրագրերը

Հայաստանում փոխվում են մանկապարտեզների կրթական ծրագրերը

Wed, 29 Jul 2026 22:45:10 +0400


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքից և նպատակաուղղված են Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրմանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով, որը վերաբերում է նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելուն, սահմանվում են համալիր ծրագրեր տարիքային բոլոր խմբերի համար։

Առաջարկվում է հաստատել հետևյալ ծրագրերը․

  • Ավագ խմբի (5-6 տարեկանների) հիմնական ծրագիր
  • Միջին խմբի (4-5 տարեկանների) հիմնական ծրագիր
  • Կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիր
  • Կրտսեր առաջին խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիր
  • Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիր
  • Վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիր

Հանրային քննարկման ներկայացված մյուս նախագծով առաջարկվում է հաստատել նախադպրոցական տարատարիք խմբերի ծրագրերն ու կրթական ծառայությունները, ինչը վերաբերում է փոքրաքանակ երեխաներ ունեցող բնակավայրերին, որտեղ հաճախ են ձևավորվում նման խմբեր։ Նախագծով իրավական հիմք է ստեղծվում տարատարիք խմբերի և նախադպրոցական ծառայությունների (այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարանների) գործունեության համար։

Տարբեր տևողությամբ կրթական ծառայությունների համար առաջարկվում է սահմանել հետևյալ ծրագրերը․

3.5-ժամյա ծառայության կրթական ծրագիր (3-6, 4-6 և 5-6 տարեկանների համար)

  • 5-ժամյա կրթական ծրագիր (3-6, 4-6, 5-6 տարեկանների համար)
  • 9-ժամյա կրթական ծրագիր (3-6 և 4-6 տարեկանների համար)

Այս ծրագրերը բեռնաթափված են քնի ու երեքանգամյա սննդի ժամերից և կենտրոնացած են ինտենսիվ զարգացնող ու կրթական խաղերի վրա։ Դրանցում հստակեցված են հիգիենիկ և ֆիզիոլոգիական նորմերը՝ հարմարեցվելով կարճ ժամանակահատվածին։

Իրավական ակտերի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության ոլորտում բովանդակային միասնական քաղաքականության իրականացումն է, որը հնարավորություն կտա գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափորոշիչներին՝ անկախ ծրագրերի տևողությունից, տեսակից և կազմակերպման ձևաչափից:

Նախագծերը լրամշակվել են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ներդրման ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժներից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա։

e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են իրենց կարծիքներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

Թեմաներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Wed, 29 Jul 2026 23:45:25…

3 ժամ ago

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա…

3 ժամ ago

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400 Րոպեներ…

3 ժամ ago

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու…

3 ժամ ago

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են Wed, 29 Jul 2026 23:15:32 +0400 Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում…

3 ժամ ago

Կորել է 14-ամյա Վահեն

Կորել է 14-ամյա Վահեն Wed, 29 Jul 2026 23:11:26 +0400 Կորել է 14 տարեկան երեխա`…

3 ժամ ago