Լոռու մարզում սննդային թունավորմամբ բուժօգնության է դիմել 22 քաղաքացի

Լոռու մարզում սննդային թունավորմամբ բուժօգնության է դիմել 22 քաղաքացի

Wed, 29 Jul 2026 23:00:23 +0400


2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Wed, 29 Jul 2026 23:45:25…

1 ժամ ago

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա…

1 ժամ ago

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400 Րոպեներ…

1 ժամ ago

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու…

2 ժամ ago

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են Wed, 29 Jul 2026 23:15:32 +0400 Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում…

2 ժամ ago

Կորել է 14-ամյա Վահեն

Կորել է 14-ամյա Վահեն Wed, 29 Jul 2026 23:11:26 +0400 Կորել է 14 տարեկան երեխա`…

2 ժամ ago