Աննա Վարդապետյանն իր խորհրդականին պարգևատրել է
Thu, 30 Jul 2026 13:45:07 +0400
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր խորհրդական Մերի Շերոյանին ՀՀ դատախազության օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրել է։
Վարդապետյանը հուշանվեր ձեռքի ժամացույց է նվիրել խորհրդականին։ Ժամացույցի արժեքն ըստ ԿԿՀ-ի կազմում է 63 հազար 333 դրամ։