Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան

Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան

Mon, 16 Nov 2026 22:15:01 +0400


«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է.

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձամբ է այցելել «Գյումրի» բժշկական կենտրոն՝ աշխատակազմին ներկայացնելու բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։

Նշանակումն ուշագրավ է մի քանի առումով։

Նախ՝ Դավիթ Գևորգյանը, թեև ծնունդով Շիրակի մարզից է, մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալել է Երևանում։ Մինչ նշանակումը նա աշխատել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ։

Այսպիսով, Արմեն Իսահակյանից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարումը վստահվել է ոչ թե կառույցի ներսում երկար տարիներ աշխատած և համակարգին քաջատեղյակ մասնագետին, այլ Երևանից հրավիրված բժշկին։

Արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան նշանակվել է «Գյումրի» ԲԿ-ն կառավարելու համար, թե՞ նրա նշանակման հիմքում կան նաև «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ կապված այլ նպատակներ։

Կամ գուցե նախարարը չափազանց բարձր է գնահատում «Էրեբունի» ԲԿ-ի շարքային վիրաբույժի կառավարչական փորձը, որի մասին, առնվազն հանրությանը, տեղեկություններ հայտնի չեն։

Իսկ գուցե այս նշանակման հարցում աշխատել է Խ-Ծ-Բ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքը։

Ժամանակը ցույց կտա։

Հ.Գ. Առողջապահության նախարարին խնդրում եմ հրապարակել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանի ամբողջական մասնագիտական կենսագրությունը՝ կրթության, մասնագիտական աշխատանքային ստաժի և կառավարչական փորձի վերաբերյալ տվյալներով, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա գնահատելու՝ արդյոք նրա նշանակումը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին և արդյոք պահպանվել են նշանակման համար անհրաժեշտ իրավական չափանիշները»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր հակառուսական սանկցիաներ են նախապատրաստում

Նոր հակառուսական սանկցիաներ են նախապատրաստում Tue, 17 Nov 2026 23:00:32 +0400 Եվրամիությունը բանակցություններ է վարում՝…

13 րոպե ago

Հայաստանի Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի թերթը չէ, իսկ խմբագիրն էլ՝ Ալիևը

Հայաստանի Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի թերթը չէ, իսկ խմբագիրն էլ՝ Ալիևը Tue, 17 Nov 2026 22:58:56…

14 րոպե ago

«Նրան խաբել են»․ այս ամենի հետևում ավելի մեծ սկանդա՞լ է թաքնված

«Նրան խաբել են»․ այս ամենի հետևում ավելի մեծ սկանդա՞լ է թաքնված Tue, 17 Nov 2026…

27 րոպե ago

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը Tue, 17 Nov 2026 22:30:26 +0400 Ամերիկացի սուպերմոդել Սինդի…

43 րոպե ago

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն Tue, 17 Nov…

45 րոպե ago

«Հարրի Փոթեր» սերիալի նոր հատվածը հայտնվել է համացանցում և արժանացել բացասական արձագանքի

«Հարրի Փոթեր» սերիալի նոր հատվածը հայտնվել է համացանցում և արժանացել բացասական արձագանքի Tue, 17 Nov…

49 րոպե ago