Ինչպես է մարդկությունը դիմագրավելու երկնաքարերի «գրոհին»
Mon, 16 Nov 2026 22:00:44 +0400
Մարդկությունը դեռեւս չունի հնարավորություն երկնաքարերին ու աստղակերպերի հնարավոր «գրոհին» դիմակայելու։ Գիտնականները ներկայումս աշխատում են, որպեսզի ստեղծեն այն հարմարանքը, որով կկարողանան պայքարել երկնաքարերի հնարավոր «գրոհին»։ Այս մասին հայտնում է ռուս գիտնական Լեւ Զելյոնին։
Երկնաքար են համարվում տիեզերական չափսերով այն երկնային մարմինները, որոնք պտտվում են Արեգակի շուրջը եւ ունեն ավելի քան երեսուն մետր տրամագիծ։ Պոտենցիալ առումով վտանգավոր են այն երկնաքարերը, որոնք մեր մոլորակի ուղեծրի մոտով անցնում են ոչ պակաս, քան 7,5 միլիոն կմ հեռավորությունից։ Համեմատության համար նշենք, որ Երկիր մոլորակից մինչեւ Լուսին հեռավորությունը 300 հազար կիլոմետր է։