«Եզդիների տանը» փակցված է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին

«Եզդիների տանը» փակցված է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին

Mon, 16 Nov 2026 21:45:32 +0400


Նոյեմբերի 15-ին Արմավիր քաղաքի կենտրոնում, Հանրապետության փողոցի 28 հասցեում բացվեց «Եզդիների տուն» կենտրոնը։ Կենտրոնը եզդի, հայ քաղաքացիների համար իրականացնելու է իրավապաշտպան, կրթական, մշակութային գործունեություն։ Կենտրոնի ստեղծումը ազգությամբ եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանի նախաձեռնությունն է։ Բացման արարողության ժամանակ բարձրացվեցին ՀՀ պետական և եզդիների դրոշները, կենտրոնի նշանակության, հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին խոսք ասացին Այսեր Իսայանը ,բժիշկ Ռուստամ Շամոյանը, փաստաբան Գեղամ Հակոբյանը, «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանը, փիր Մամեն և այլք։ Կենտրոնի սենյակներում եզդի, հայ հերոսների նկարներն են։ Կենտրոնի 3 սենյակներից մեկում «Իմ երկու հայրենիքները» խորագրի ներքո պատին պատկերված է ՀՀ քարտեզը՝ Արցախի հետ և 2014թ․ օգոստոսի 3-ի՝ Շանգալի եզդիների ցեղասպանության օրվա մասին գրառում է։ «Եզդիների տուն» կենտրոնը հագեցած է համակարգչային տեխնիկայով, գույքով, որը եզդի բարեգործների նվիրատվությունն է։ Միջոցառմանը ներկա չէին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, այլ պաշտոնյաներ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքել են դահլիճը․ Երևանի խցանումները. Ավինյան, Աննա Հակոբյան, Ռուբինյան․ Օրվա լրահոս

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքել են դահլիճը․ Երևանի խցանումները. Ավինյան, Աննա Հակոբյան, Ռուբինյան․ Օրվա լրահոս Tue,…

9 րոպե ago

Նոր հակառուսական սանկցիաներ են նախապատրաստում

Նոր հակառուսական սանկցիաներ են նախապատրաստում Tue, 17 Nov 2026 23:00:32 +0400 Եվրամիությունը բանակցություններ է վարում՝…

24 րոպե ago

Հայաստանի Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի թերթը չէ, իսկ խմբագիրն էլ՝ Ալիևը

Հայաստանի Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի թերթը չէ, իսկ խմբագիրն էլ՝ Ալիևը Tue, 17 Nov 2026 22:58:56…

26 րոպե ago

«Նրան խաբել են»․ այս ամենի հետևում ավելի մեծ սկանդա՞լ է թաքնված

«Նրան խաբել են»․ այս ամենի հետևում ավելի մեծ սկանդա՞լ է թաքնված Tue, 17 Nov 2026…

39 րոպե ago

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը

Սուպերմոդելը վաճառել է մահացած որդու տունը Tue, 17 Nov 2026 22:30:26 +0400 Ամերիկացի սուպերմոդել Սինդի…

54 րոպե ago

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն

ՔՊ-ն Սաֆարով փառաբանող երկրի թելադրանքով հայ ժողովրդին փորձում է պարտադրել ալիևյան սահմանադրություն Tue, 17 Nov…

56 րոպե ago