Թուրքիան կրակի ճիրաններում է

Թուրքիան կրակի ճիրաններում է

Thu, 30 Jul 2026 15:30:40 +0400


Թուրքիայի տարբեր նահանգներում՝ Մուղլայում, Անթալիայում և Բալըքեսիրում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Մուղլայի Սեյդիքեմեր շրջանում հուլիսի 29-ին բռնկված հրդեհը քամու ազդեցությամբ տարածվել է դեպի բնակելիտարածքներ, ինչի պատճառով տարհանվել են 408 տների բնակիչներ և շրջանի պետական հիվանդանոցի 45 հիվանդ, հաղորդում է Ermenihaber-ը։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 25 օդային և 410 ցամաքային տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև ավելի քան 1100 աշխատակից։

Անթալիայի Քումլուջա շրջանում հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ առնել, սակայն այն վնասել է շուրջ 50 հեկտար տարածք և 15 տուն։ Վերահսկողության տակ են վերցվել Չանաքքալեի Այվաջըք և Յալովայի Արմութլու շրջաններում բռնկված հրդեհները: Տարբեր շրջաններում, ինչպիսիք են Ալանիան, Քաշը և Իզմիրը, իրականացվել են բնակիչների և կենդանիների տարհանման աշխատանքներ։

Բալըքեսիրի նահանգի Գյոմեջ շրջանում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է արդեն 2 օր։ Այնտեղից անվտանգության նկատառումներով բնակչությունը տարհանվել է։ Հրդեհներից վնասվել են գյուղատնտեսական տարածքներ, մասնավորապես Այդընում կրակը վնասել է շուրջ 3 հեկտար ձիթապտղի այգի։

Ստեղծված իրավիճակը թուրքական մամուլում բնութագրվում է հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիայի 4 կողմում անտառային հրդեհներ են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում Fri, 02 Oct 2026 00:25:46…

3 ժամ ago

Դատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը

Դատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը Fri, 02 Oct 2026 00:09:28 +0400…

3 ժամ ago

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․ Thu, 01 Oct…

4 ժամ ago

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը Thu, 01 Oct 2026…

4 ժամ ago

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները Thu, 01 Oct 2026 22:58:37 +0400…

4 ժամ ago

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի Thu, 01 Oct 2026 22:48:24 +0400…

4 ժամ ago