Այս ապրանքի ներկրումը Հայաստան արգելվեց

Այս ապրանքի ներկրումը Հայաստան արգելվեց

Thu, 30 Jul 2026 15:45:32 +0400


Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 6 ամսով սահմանափակել տոմատի մածուկի ներմուծումը ՀՀ տարածք, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից տեղափոխվող արտադրանքի դեպքում։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ այս քայլը նպատակ ունի խթանել տեղական արտադրության տոմատի մածուկի իրացումը, մեծացնել լոլիկի նկատմամբ պահանջարկը և ապահովել գյուղացիական տնտեսություններից մթերման ենթակա բերքի ամբողջական ընդունումը։

Որոշման մեջ նշվում է, որ հայկական ծագման որոշ կարանտինային արտադրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով նվազել են հայկական մրգերի և բանջարեղենի արտահանման ծավալները։ Դրա արդյունքում ջերմատներում աճեցված լոլիկի զգալի մասը, որը նախկինում արտահանվում էր, այժմ հայտնվել է ներքին շուկայում՝ նվազեցնելով բաց դաշտում աճեցվող լոլիկի պահանջարկը։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2026 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը ջերմատնային լոլիկի արտահանման ծավալը կազմել է մոտ 800 տոննա։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր շուրջ 7000 տոննա, որը ամբողջությամբ ուղղվել էր ԵԱՏՄ անդամ երկրներ։

Կառավարությունը նաև ներկայացրել է տոմատի մածուկի արտաքին առևտրի վիճակագրությունը։ 2020-2025 թվականներին արտադրանքի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է մոտ 5336 տոննա, իսկ արտահանման միջին տարեկան ցուցանիշը՝ շուրջ 3822 տոննա։

Սպասվում է, որ ներմուծման սահմանափակումը կաջակցի հայկական արտադրողներին և կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ տեղական գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատարանը մերժել է դատախազության բողոքը

Դատարանը մերժել է դատախազության բողոքը Thu, 30 Jul 2026 18:00:28 +0400 Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի…

18 րոպե ago

Տրոլեյբուսն ու ավտոբուսը բախվել են միմյանց. Կան վիրավորներ

Տրոլեյբուսն ու ավտոբուսը բախվել են միմյանց. Կան վիրավորներ Thu, 30 Jul 2026 17:57:50 +0400 Այսօր`…

21 րոպե ago

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 30 Jul 2026 17:53:30 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

25 րոպե ago

Աննա Հակոբյանի հրապարակման հիման վրա մեկ անձի կալանավորել են

Աննա Հակոբյանի հրապարակման հիման վրա մեկ անձի կալանավորել են Thu, 30 Jul 2026 17:50:22 +0400…

28 րոպե ago

Դատարանը երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքը

Դատարանը երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքը Thu, 30 Jul 2026 17:45:33 +0400 Դատարանը որոշում է…

33 րոպե ago

Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»

Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես» Thu, 30…

54 րոպե ago