Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ)

Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ)

Thu, 30 Jul 2026 19:00:26 +0400


Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին։ Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։

Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ տեսուչների հետ։

Տեղում իրականացված նախնական զննության համաձայն՝ այս տարի ծնված էգ քոթոթը բավականին ակտիվ է, դրսևորում է վայրի վարքագիծ և մարդկանց նկատմամբ առողջ զգուշավորություն։ Կենդանու առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Քոթոթն արդեն տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։ Նա դարձավ կենտրոնում խնամվող 5-րդ քոթոթը․ այս պահին ապաստարանում արդեն իսկ գտնվում են ևս 4 արջի ձագեր։ Մասնագետների շուրջօրյա հսկողությամբ և բնությանը հնարավորինս մոտեցված պայմաններում իրականացվելու է նրանց խնամքն ու աճեցումը՝ հետագայում վայրի բնություն անվտանգ վերադարձնելու նպատակով։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) Հայաստանում և տարածաշրջանում եզակի մասնագիտացված կառույց է, որը հիմնադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Կենտրոնի առաջնային առաքելությունն է անազատության մեջ հայտնված, վիրավոր կամ որբացած վայրի կենդանիների փրկությունը, առողջացումը, վերականգնումը և, հնարավորության դեպքում, դրանց վերադարձը բնական միջավայր։ Կենտրոնն ապահովված է հատուկ ապաստարաններով ու կենդանաբուժական ենթակառուցվածքներով, որոնք թույլ են տալիս կենդանիների խնամքն իրականացնել մարդու հետ նվազագույն շփմամբ՝ պահպանելով նրանց վայրի բնազդները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիա կմեկնեն շուրջ 100 նախագահներ և 400 նախարարներ

Թուրքիա կմեկնեն շուրջ 100 նախագահներ և 400 նախարարներ Mon, 26 Oct 2026 15:00:53 +0400 Թուրքիայի…

20 րոպե ago

Որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են

Որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը կտրվում են Mon, 26 Oct 2026 15:00:31…

21 րոպե ago

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ․ հայտարարություն

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ․ հայտարարություն Mon, 26 Oct 2026 14:45:12 +0400…

36 րոպե ago

Արշակ Սրբազանը` ՔԿ-ից կորած «պլանի» գլանակի մասին

Արշակ Սրբազանը` ՔԿ-ից կորած «պլանի» գլանակի մասին Mon, 26 Oct 2026 14:41:20 +0400 Latest news…

40 րոպե ago

Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս»

Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս» Mon, 26 Oct 2026 14:38:28 +0400 Սա առաջին փուլն…

43 րոպե ago

Մտերիմ մարդիկ չկա՞ն, որ այս աղջկան արգելեն խոսել ու գրել

Մտերիմ մարդիկ չկա՞ն, որ այս աղջկան արգելեն խոսել ու գրել Mon, 26 Oct 2026 14:37:00…

44 րոպե ago