Փաշինյանը խոսել է Թուրքիայի հետ նոր բանագնացի մասին
Thu, 30 Jul 2026 19:15:12 +0400
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնաց նշանակելու վերաբերյալ դեռևս որոշում չկա։
«Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որ կայացնենք համապատասխան որոշումներ։
Այդ թեմայով հիմա քննարկումներ են ընթանում»,– նշել է վարչապետը։