Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ)

Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ)

Thu, 30 Jul 2026 19:00:26 +0400


Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին։ Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։

Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ տեսուչների հետ։

Տեղում իրականացված նախնական զննության համաձայն՝ այս տարի ծնված էգ քոթոթը բավականին ակտիվ է, դրսևորում է վայրի վարքագիծ և մարդկանց նկատմամբ առողջ զգուշավորություն։ Կենդանու առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Քոթոթն արդեն տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։ Նա դարձավ կենտրոնում խնամվող 5-րդ քոթոթը․ այս պահին ապաստարանում արդեն իսկ գտնվում են ևս 4 արջի ձագեր։ Մասնագետների շուրջօրյա հսկողությամբ և բնությանը հնարավորինս մոտեցված պայմաններում իրականացվելու է նրանց խնամքն ու աճեցումը՝ հետագայում վայրի բնություն անվտանգ վերադարձնելու նպատակով։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) Հայաստանում և տարածաշրջանում եզակի մասնագիտացված կառույց է, որը հիմնադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Կենտրոնի առաջնային առաքելությունն է անազատության մեջ հայտնված, վիրավոր կամ որբացած վայրի կենդանիների փրկությունը, առողջացումը, վերականգնումը և, հնարավորության դեպքում, դրանց վերադարձը բնական միջավայր։ Կենտրոնն ապահովված է հատուկ ապաստարաններով ու կենդանաբուժական ենթակառուցվածքներով, որոնք թույլ են տալիս կենդանիների խնամքն իրականացնել մարդու հետ նվազագույն շփմամբ՝ պահպանելով նրանց վայրի բնազդները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը

#Ուղիղ․ Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը Sun, 02 Aug 2026 09:57:28 +0400 Latest news from Secure…

21 րոպե ago

Էդ մանկլավիկներն ու սրիկաները դեռ ծնված չէին, որ իմ հայրը ԵՊՀ-ում էր

Էդ մանկլավիկներն ու սրիկաները դեռ ծնված չէին, որ իմ հայրը ԵՊՀ-ում էր Sun, 02 Aug…

34 րոպե ago

Սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան

Սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան Sun, 02 Aug 2026 09:32:02 +0400 ԱԺ…

47 րոպե ago

Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Sun, 02 Aug…

1 ժամ ago

Արձանագրենք, թե երբ «ակտուալ» դարձավ ընտանեկան բռնությունների թեման

Արձանագրենք, թե երբ «ակտուալ» դարձավ ընտանեկան բռնությունների թեման Sun, 02 Aug 2026 09:01:36 +0400 «Ուժեղ…

1 ժամ ago

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Sat, 01 Aug 2026 23:45:30 +0400…

11 ժամ ago