Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ)

Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ)

Thu, 30 Jul 2026 19:00:26 +0400


Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին։ Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։

Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ տեսուչների հետ։

Տեղում իրականացված նախնական զննության համաձայն՝ այս տարի ծնված էգ քոթոթը բավականին ակտիվ է, դրսևորում է վայրի վարքագիծ և մարդկանց նկատմամբ առողջ զգուշավորություն։ Կենդանու առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Քոթոթն արդեն տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։ Նա դարձավ կենտրոնում խնամվող 5-րդ քոթոթը․ այս պահին ապաստարանում արդեն իսկ գտնվում են ևս 4 արջի ձագեր։ Մասնագետների շուրջօրյա հսկողությամբ և բնությանը հնարավորինս մոտեցված պայմաններում իրականացվելու է նրանց խնամքն ու աճեցումը՝ հետագայում վայրի բնություն անվտանգ վերադարձնելու նպատակով։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) Հայաստանում և տարածաշրջանում եզակի մասնագիտացված կառույց է, որը հիմնադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Կենտրոնի առաջնային առաքելությունն է անազատության մեջ հայտնված, վիրավոր կամ որբացած վայրի կենդանիների փրկությունը, առողջացումը, վերականգնումը և, հնարավորության դեպքում, դրանց վերադարձը բնական միջավայր։ Կենտրոնն ապահովված է հատուկ ապաստարաններով ու կենդանաբուժական ենթակառուցվածքներով, որոնք թույլ են տալիս կենդանիների խնամքն իրականացնել մարդու հետ նվազագույն շփմամբ՝ պահպանելով նրանց վայրի բնազդները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Mon, 26 Oct 2026…

3 րոպե ago

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը Mon, 26 Oct 2026 13:15:38 +0400 Երևանի մետրոյի «Աջափնյակ»…

8 րոպե ago

Նիկոլ, դու թույլ ես, սովետին 100 տոկոս ձայնով չես հասնում…

Նիկոլ, դու թույլ ես, սովետին 100 տոկոս ձայնով չես հասնում… Mon, 26 Oct 2026 13:15:12…

9 րոպե ago

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն Mon, 26 Oct 2026 13:09:41 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ…

14 րոպե ago

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին Mon, 26 Oct 2026 13:05:56 +0400 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի…

18 րոպե ago

Մոլորված «հովվին» հետ տվեցին

Մոլորված «հովվին» հետ տվեցին Mon, 26 Oct 2026 13:02:26 +0400 Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար…

21 րոպե ago