Լիակատար զինաթափում․ Թրամփն ազդարարել է պատմական համաձայնության մասին

Լիակատար զինաթափում․ Թրամփն ազդարարել է պատմական համաձայնության մասին

Fri, 31 Jul 2026 10:30:16 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական ​​պաղեստինյան շարժման և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին՝ այն անվանելով պատմական քայլ հակամարտությունը դադարեցնելու և պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար։

«Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի և մյուս բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի ամուր խաղաղություն և անվտանգություն», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նրա խոսքով, ՀԱՄԱՍ–ի և նրա դաշնակից խմբավորումների զինաթափումը կիրականացվի փուլ առ փուլ։ Գործընթացի ավարտից հետո իսրայելական զորքը դուրս կբերվի Գազայի հատվածից, անվտանգության ապահովումն էլ կանցնի կայունացման միջազգային ուժերին և պաղեստինյան նոր ոստիկանությանը։

Թրամփը նաև հայտարարել է, որ համաձայնագիրը ճանապարհ է բացոմ պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար, որը կհամագործակցի Գազայի հատվածի կառավարման հարցում Ամերիկայի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի հետ։

ՀԱՄԱՍ–ի բարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու փաստը։ AFP-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում կարգավորման ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցություններ են ընթանում Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ։ ՀԱՄԱՍ–ի զինաթափումից բացի, ծրագիրը նախատեսում է իսրայելական բանակի փուլային դուրսբերում անկլավից և կառավարման փոխանցում Խաղաղության խորհրդի աջակցությամբ ստեղծված պաղեստինյան տեխնոկրատական ​​կոմիտեին։ Ավելի վաղ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ–ի զինաթափումը հակամարտության հետագա դեէսկալացիայի պարտադիր պայմանն է։

Ի դեպ, պաղեստինյան խմբավորումները կտրականապես հերքել են այդ պայմանները ընդունելու իրենց պատրաստակամության մասին հաղորդագրությունները։ «Իսլամական ջիհադ» շարժման պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հետևյալ հերքումով. «Այն, ինչ հայտարարվել է ԶԼՄ-ներում խմբավորումների և թշնամու միջև համաձայնագրի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում։ Մենք համաձայն չենք այդ փաստաթղթի հետ և մերժում ենք այն ներկայումս շրջանառվող ձևակերպումներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

9 րոպե ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

10 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

13 րոպե ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

17 րոպե ago

Պետք է ընդունենք Սամվել Կարապետյանի անվերապահ առաջնորդությունը և փրկենք երկիրը

Պետք է ընդունենք Սամվել Կարապետյանի անվերապահ առաջնորդությունը և փրկենք երկիրը Thu, 05 Nov 2026 00:16:09…

19 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի ջանքերը ջուրն են գնացել, այս անգամ ևս չի ստացվելու

Նիկոլ Փաշինյանի ջանքերը ջուրն են գնացել, այս անգամ ևս չի ստացվելու Thu, 05 Nov 2026…

21 րոպե ago